23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղքը մի բարդեք մեզ վրա: Հայաստանը լիովին հավատարիմ է երեկ ձեռքբերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը. Զոհրաբ Մնացականյան

️Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «ԲիԲիՍի Նյուզաուր»-ին ԲիԲիՍի. Նախարար Մնացականյան, ինչու՞ հայկական ուժերը խախտեցին զինադադարը: Զոհրաբ Մնացականյան. Մեղքը մի բարդեք մեզ վրա: Հայաստանը լիովին հավատարիմ է երեկ ձեռքբերված զինադադարի հաստատման իր պայմանավորվածությանը: Եթե դուք մեզ եք մեղադրում, ապա ես եմ հարց առաջադրում. տեղում ներդրեք վերիֆիկացիոն մեխանիզմներ, ստիպեք Ադրբեջանին համաձայնվել դրանց և այնուհետև գտեք մեղավորին: Այսպիսով, նրանք […]

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, 12 մահ

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 694-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1101 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Հոկտեմբերի 20-ի դրությամբ մահվան […]

ԱՄՆ եւ ԵՄ գործող դեսպանները կդառնան քավության նոխազ եւ Հայաստանում այլեւս անելիք չունեն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ եւ ԵՄ գործող դեսպանները կդառնան քավության նոխազ եւ Հայաստանում այլեւս անելիք չունեն։ Դեռ մեծ հարց է, այսքանից հետո հատկապես տոտալ որակազրկված եւ բարոյազրկված ԵՄ-ն Հայաստանում որեւէ անելիք ունի՞… ԱՄՆ-ին էլ որոշակիորեն ջրի երեսին դեռ կպահի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակը։ #StopAzerbaijaniAggression #StopErdogan #StopTurkey #StopAliyev»:

Զոհվել է Հայաստանի երիտասարդների հավաքականի ձյուդոիստ Գոռ Սարգսյանը

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Արցախյան ռազմաճակատում քաջաբար զոհվել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդների հավաքականի անդամ Գոռ Սարգսյանը: «Ձյուդոյի ֆեդերացիան խորապես ցավակցում է Գոռ Սարգսյանի ընտանիքին և հարազատներին, մաղթում համբերություն։ Հանգչիր խաղաղությամբ հերոս», – ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի. Ստեփանյան

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար», – գրել է Ստեփանյանը:

Գերխնդիրը․ Հրապարակ

Մարդիկ ինքնակազմակերպվում են՝ ով ինչով կարող է, օգնում է ճակատին։ Տպավորություն է, որ ֆիդայական կռիվների ժամանակներն են հետ եկել։ Անգամ զենք կրելու անընդունակ մարդիկ հավաքվում, մեկնում են ռազմի դաշտ։ Բայց սա 19-րդ դարը չէ, ոչ էլ 20-րդը՝ հայրենական պատերազմների ժամանակներն անցել են, որովհետեւ միայն 1914 կամ 1941 թվականին էր հնարավոր եղանով ու բահով, առավելագույնը՝ կալաշնիկով […]

Հավայի պաթոսն ու ինֆորմացիոն հոսքերի սխալ կառավարումը կարող են բերել խուճապային տրամադրությունների աճի

Ինչը անհապաղ պետք ա անել, իմ կարծիքով, հիմա․ Անջատել արխային վիճակը ցանցում ու ցանցից դուրս։ Ամասիայից մինչև Ագարակ բոլորը պետք է հասկանան, որ սա Հայրենական պատերազմ ա՝ պատերազմի հետ եկող բոլոր խնդիրներով։ Հավայի պաթոսն ու ինֆորմացիոն հոսքերի սխալ կառավարումը կարող են բերել խուճապային տրամադրությունների աճի ու ինֆորմացիայի որոնմանը չճշտված կամ թշնամական աղբյուրներից։ Եվրոպացիք, որ իմանան՝ […]

Արցունքը խեղդում էր ինձ, կոկորդիս էր կանգնել, բայց լայն ժպտում էի, որ հանկարծ Դավիթս չվիրավորվի․ Առավոտ

Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի ժամանակ նահատակվել է Շիրակի մարզի Բասեն գյուղի 21-ամյա բնակիչ Դավիթ Ղազարյանը, որը լողորդ ու բռնցաքամարտիկ էր։ Նա մեկ տարի առաջ էր վերադարձել բանակից։ Նրանք երկու եղբայրներ են, եղբայրը ևս ռազմի դաշտում է։ Բասենի Ռաշիդ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Թեհմինա Սոլախյանը Դավիթին բնութագրում է որպես քաղաքակիրթ, լուսավոր, գեղեցիկ, ժպտերես։ Ըստ տնօրենի, […]

Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ծանր մարտեր են մղում հարավային ուղղությամբ` Իշխանաձորի հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Պաշտպանության բանակն այդ հատվածում այսօր շատ ծանր մարտեր է մղում ադրբեջանական զինուժի դեմ»,- ասաց Պողոսյանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդը մեկ սանտիմետր առաջ չի կարողացել շարժվել, հակառակը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի