23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համարյա ոչ մեկին չէի ճանաչում․ ադրբեջանցի ռազմագերին՝ Արցախի դեմ կռվող զինյալների մասին

Մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմել է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում: Պատմում է նաև իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին: Տեսանյութը՝ լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից:   

Կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում: Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Գոռ Գեւորգյանի մոտ արդեն հաստատվել է, իսկ մի քանի պատգամավորներ նոր են հանձնել թեստը, ջերմում են, դեռեւս սպասում են պատասխա­նին: ԱԺ աշխատակազմում եւս վիրուսը տարածվել է, մեկուսացածներ ու […]

Թուրքական էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Տեղեկանք. 100 տարի առաջ էլ օվկիանոսից այն կողմ Հայաստանին աջակցելու հայտարարություններ էին հնչում։Ավելին .1920-ի նոյեմբերին ստորագրվեց Վիլսոնի «իրավարար վճիռը«/ Տրապիզոնը,Էրզրումը,Վանը թղթի վրա անցնում էին Հայաստանին/,որը սակայն չխանգարեց թուրքերին գրավել Ալեքսանդրապոլը ։Բացի հայտարարություններից որեւէ ռազմական օգնություն Հայաստանը Արեւմուտքից չստացավ։ Արդյունքում կնքվեց խայտառակ Ալեքսանդրապոլի պայմանագիրը/ 1920թ.դեկտեմբերի 2/: […]

Իմ անունով եմ երդվում՝ մեր զոհերի թիվը չի հասնում 2000-ի. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «5-րդ ալիք»-ի եթերում անդրադարձել է հայկական կողմի մարդկային կորուստներին և ՌԴ նախագահի արած այն հայտարարությանը, թե «երկու կողմն էլ 2000-ական զոհ ունեն»: «Մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից: Բայց վերջնական թիվ մենք հիմա չեն կարող ասել, որովհետև ունենք անհայտ կորածներ, ունենք անձինք, որոնց դիակները այնտեղ են, կամ հստակ չէ, թե […]

Զոհրաբ ՄՆացականյանը վաշինգտոնյան բանակցությունները շատ արդյունավետ է գնահատել

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ԼՂ հարցով շատ արդյունավետ բանակցություններ են անցկացրել Վաշինգտոնում։ Այս մասին նշում է «ՏԱՍՍ»ը։ «Մենք շատ արդյունավետ հանդիպումներ են ունեցել առավոտյան, և շարունակում ենք մեր համատեղ աշխատանքը, որպեսզի գտնենք մի ճանապարհ, որի օգնությամբ կարող ենք հասնել հստակ ու շատ կարևոր նպատակների՝ հաստատվի հրադադարի ռեժիմ, վերադարձ կատարվի խաղաղ կարգավորմանը»,- ասել է […]

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Երեկոյան, հերթական անգամ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թշնամական ուժերը հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ […]

Որևէ մեկը, բացի Հայաստանից, «Իսկանդեր» չունի․ սա վերաբերմո՞ւնք է, թե՞ ոչ․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից մի հատված՝ այն վերնագրելով․ «Առանց մեկնաբանության» «Հայտարարությունները, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ, քաղաքական տեսակետից տգիտություն են, Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Երբ մարդիկ դաշնակիցների վերաբերյալ չստուգված, […]

Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին որպես միջնորդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին, տեղեկացրել են լրագրողները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Թրամփը հայտարարել է, որ մասնակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության գործում, սակայն չի հայտնել՝ խոսել է արդյոք նա երկրների առաջնորդների հետ»,-հաղորդել են լրագրողները: Ուրբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները գտնվում են Վաշինգտոնում, որտեղ հանդիպելու […]

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. կիրառվում է ռազմական ավիացիա

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը, հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նշվում է, որ քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։

Ադրբեջանը գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, այս մասին հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի