13 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԶՈւ-ն նշում է այն հերոսների օրը, որոնց անունները եւ դեմքերը մենք չենք իմանում

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԶՈւ-ն նշում է այն հերոսների օրը, որոնց անունները եւ դեմքերը մենք չենք իմանում, նրանց կատարած գործողությունները շատ անգամ վերագրվում են տարբեր մարդկանց, սակայն իրենք դրանից չեն հիասթափվում, քանի որ ժամանակին ընտրել են հետախույզի ծառայությունը եւ այդ ժամանակից գիտակցել են, որ իրենց չեն ճանաչելու սակայն իմանալու են գոյության մասին։   Բանակում միակ ստորաբաժանումն […]

Կտրուկ թանկացումներ սպառողական շուկայում․ Ժողովուրդ

Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Այս մասին օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 0.8 տոկոսով, ինչը, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, շաքարի եւ շաքարավազի 0.9-9.8 տոկոս գնաճով: Օրաթերթը […]

Լուսադեմին թշնամին վերսկսել է բնակչության թիրախավորումը. ծանր հրետանի է կիրառվել Մարտունիում, հրետակոծվել է Շուշին

Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։ «Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը

Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից:   Արծրուն Հովհաննիսյան

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը․ վիրավոր կա

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։ Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ […]

Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով․ Պուտին /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է եւ կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար։ ՌԴ առաջնորդն այս մասին հայտարարել է կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Գիտեք, որ Ռուսաստանը մեզանից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի մարդկանց կյանքերը […]

Հակառակորդը մտադիր է հասցնել այնքան վնաս, որքան հնարավոր է և առաջնահերթ՝ խաղաղ բնակավայրերին. Արման Թաթոյան

Հակառակորդը մտադրություն ունի հասցնել այնքան վնաս, որքան հնարավոր է և առաջնահերթ՝ խաղաղ բնակավայրերին, խորհրդարանում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշեց Հայաստանի խաղաղ բնակավայրերը, որոնց վրա ևս զինված հարձակումներ են եղել. խոսքը Գեղարքունիքի մարզի ու Սյունիքի մարզի Երիցվանք և Արծվիք բնակավայրերի, նաև Դավիթ Բեկ ու Ագարակ գյուղերի մասին է: Թաթոյանի խոսքով՝ շատացել են դաժանություններ, խոշտանգումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի