Զինվորները առ Աստված են աղաղակում /տեսանյութ/
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) ստույգ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին տված հարցազրույցում: «ԱՀԾ-ն ճշգրիտ տեղեկություններ ունի մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից», – ասել է Նարիշկինը: […]
այթյունների ձայների ներքո աղոթախառը մարգարեություն Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոցում #Բագրատ_Սրբազան
Նոյեմբերի 6-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101 773 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 2210-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 60 135 (+1647) մարդ, այս պահին բուժվում է 38 088-ը (+526): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1903 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1506 (+30), այլ պատճառներով՝ 397 (+7): Մեկ օրում մահացել է 37 մարդ:
Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Պարբերաբար հրթիռակոծվում է Ստեփանակերտը։ Թշնամական ուժերը ոչ թիրախային հրթիռներ են թափում Ստեփանակերտի ուղղությամբ։ Միայն վերջին մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքում երեք անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Առաժմ տուժածների մասին տվյալներ չկան»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական […]
Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության […]
Կառավարության կողմից խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել 2011 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը: Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն: Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրությունը ստորագրվել է 2019 թ. սեպտեմբերի 26-ին: Արձանագրության մեջ նշվում է, որ այն կոչված է ամրապնդելու և լրացնելու ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, […]
«Արծրուն, նախ բոլորովին հարմար ժամանակ չես ընտրել նման թեմայով հրապարակային քննարկումներ ծավալելու համար։ Երկրորդը՝ խորհուրդ եմ տալիս ուշադիր վերընթերցել ՀՀ ԶՈւ զարգացման և արդիականացման նախորդ ժամանակաշրջանների բոլոր ծրագրերը, որոնք իհարկե հուսով եմ չես հրապարակի։ Եվ վերջապես, հիմա մեր բոլորի ուշադրությունը միայն անխուսափելի հաղթանակն է, որից հետո կարծում եմ առիթներ կլինեն հետադարձ վերլուծություններ անելու համար»: Այսպես […]
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին տասը տարում։ «Բոլորը գիտեն դրա մասին»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը: «Ամենահայտնի թեման՝ ՏՈՐ-երը, ՍՈՒ-30-ները, ու լիքը ուրիշ բաներ, որ հիմա չենք էլ ասում, ՀՕՊ սպառազինության համար չֆիքսված, չգնահատված Իգլա-Ս-երը, Վերբաները, […]
Ոչ միայն զենքով, այլ նաև աղոթքով #հաղթելուենք Օրհնությամբ Կոտայքի Թեմի Առաջնորդ Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի, աղոթական աջակցությամբ Աբովյան քաղաքի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաբայանի 4.11. 2020 թ. Աբովյան քաղաքի հոգևոր համայնքի անդամներով կատարեցինք ուխտագնացություն֊խաչի երթ Աբովյանից դեպի Արզականի Նեղուցի Վանք։ Խաչի երթի նպատակն էր աղոթքով զորակցել Հայրենիքի պաշտպանության համար կռվող զինվորին, աղոթել նրա հաղթանակի և […]
























