09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոստացավ խաղաղություն , բերեց՝ պատերազմ։ Խոստացավ հաղթանակ, բերեց՝ պարտություն. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նրա անունն է դավադիր հողատու։ Խոստացավ սեր, բերեց՝ատելություն։   Խոստացավ համերաշխություն, բերեց՝ սեւ լենտեր ու դագաղներ։ Խոստացավ միասնություն, բերեց՝ սեւ ու սպիտակի բաժանում։ Խոստացավ ժողովրդավարություն, բերեց՝ տրանսգենդեր։ Խոստացավ ներդրումներ, բերեց՝ տնտեսության քայքայում։   Խոստացավ խաղաղություն , բերեց՝ պատերազմ։ Խոստացավ հաղթանակ, բերեց՝ պարտություն։ Խոստացավ ինքնիշխանություն, […]

Պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվում են

Պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվում են, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն դե յուրե մենք այդ որոշումը կընդունենք», – ասաց նա: Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

ԳՇ պետ Գասպարյան Օնիկ անգամ հիմա՝ էս հրաժարականների տեղատարափի ֆոնին բան չունե՞ս ասելու. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է   «Նվիրյալ ԳՇ պետ Գասպարյան Օնիկ (թե ում տենց էլ չհասկացանք), անգամ հիմա՝ էս հրաժարականների տեղատարափի ֆոնին բան չունե՞ս ասելու։   Ամեն օր նոր բաներ ա բացահայտվում 45 օրերի, դրանց նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին։ Ու դու դեռ լուռ ես, ժամանակն էլ սպառվում է։ Ի […]

Վարչապետի ապաշնորհ և անհեռատես կառավարման արդյունքում մենք կորցրինք մեր մեծ հայրենիքի այն մասը, որը երբեք թշնամու կողմից գրավված չէր եղել, և սերունդ, որը երբեք պարտություն չէր տեսել․ ԱԱԾ մայորը հրաժարվում է ծառայել

ԱԱԾ աշխատակիցները զանգվածաբար լքում են համակարգը։ ԱԱԾ ծառայող, մայոր Գրիգորի Թավադյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է՝ սեփական դիմումի համաձայն ԱԱԾ զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ «Ազգային անվտանգության ծառայության հարգարժան գործընկերներ Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Ազգային անվտանգության ծառայությունում զբաղեցրածս պաշտոնից: Շուրջ 13 տարի առաջ այս դժվարին, բայց պատվաբեր ուղու ընտրության հիմքում եղել է մեր […]

«Խիզախ Նիկոլ Վավայեվիչի արկածները Մեղրիում»

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանը սադրեց, իսկ Էրդողանը դրդեց, որպեսզի Ալիևը պատերազմ սկսի։ Միտումնավո՞ր էր Փաշինյանի սադրանքը, թե՞ հիմարության հետևանք, հետագայում կպարզվի։ Այս պահին պարզ է մեկ այլ բան։ Եթե Ալիևի համար պատերազմը Արցախի տարածքների ու սեփական իշխանությունը պահելու համար էր, ապա Էրդողանին հետաքրքրում էր Հայաստանի Սյունիքի մարզը, որով Նախիջևանը ցամաքային կապ պետք […]

Պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով աջակցություն կտրամադրվի

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը: Առաջարկվում է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց, ըստ […]

Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են զոհված կամավորական Վրեժ Պողոսյանի ընտանիքին /ֆոտոշարք/

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան հանրագրում պատմել է, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելել է զոհված կամավորական Վրեժ Պողոսյանի ընտանիքին։ «ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այսօր այցելեցինք անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին։ Վրեժը կամավոր պատերազմ է մեկնել հոկտեմբերի 26-ին, զոհվել է նոյեմբերի 7-ին։ Վրեժի հուղարկավորությունից հետո նույն օրը ծնվել է նրա առաջնեկը՝ Մաքսը։ Վրեժի մասին խոսելիս […]

Մեր բոլոր խնդիրները հոգևոր են, հետո՝ բարոյական

Մեր բոլոր խնդիրները հոգևոր են: Հետո բարոյական: Հետո արտաքին ու տեսանելի: Մի շատ կարևոր հոգևոր օրենք կա՝ «հոգին է արարում կերպարանքը»: Եթե ինտերնետում ռուսերենով փնտրեք «Дух творит себе формы» այս մասին կարող էք ավելին իմանալ: Սա նշանակում է, որ մարդու հոգևոր վիճակն է որոշում նրա ամբողջ կյանքն ու գործունեությունը: Մեր այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, […]

«Օգտագործել՝ значит օգտագործել….”до конца”… »

Այսօր իհարկե նիկոլապաշտ որոշ շրջանակներ, փորձեցին ՌԴ նախագահի հայտնի հայտարարությունը այլ հարթության մեջ հրամցնել հանրությանը, եւ այլ շիրմայով այն փաթեթավորել, սակայն ինչպես միշտ մոռացան ամենակարեւորի մասին: Նրանք փորձեցին քողարկել թերեւս ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ. ներկայացնելով թե իբր վայելում են՝ Պուտինի անվերապահ աջակցությունը: Այնինչ, բառացի Պուտինը շեշտեց, որ պետք է աջակցել վարչապետին եւ նրա թիմին, որպեսզի խաղաղություն հաստատվի , […]

Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման

Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Human Rights Watch-ը քիչ առաջ հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված