Քաղաքացիները փակել են նաև Դավիթ Անհաղթ Ուլնեցի խաչմերուկը
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինի հոմանիշը հաղթանակն է, ներկայի հոմանիշը՝ կապիտուլյացիան»:
Կամավորական Գարիկ Գրիգորյանի մայրը՝ Կարինե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հոկտեմբերի 28-ից տղայից լուր չունի: «Հայ ժողովուրդ դիմում եմ Ձեզ Ճակատագիրը շատ դաժան գտվեց իմ նկատմամբ. ամուսինս անհայտ կորած է 1992 թվականից, որդիս՝ Գարիկ Գառնիկի Գրիգորյանը, ով 13 տարեկանից կռվել է Արցախում, մասնակցել է ապրիլյան պատերազմին, այս տարի կամավոր մեկնել է […]
Ուջանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ համայնքի ղեկավարն ու աշխատակազմը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայտարարության մեջ ասվում է. «Նկատի առնելով, որ իր պաշտոնավարության ընթացքում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բազմաթիվ սխալներ և սայթաքումներ` արտաքին և ներքին քաղաքականության, տնտեսության կառավարման, պետական շինարարության ասպարեզներում, որ իր անկարող և ապիկար քաղաքականության պատճառով […]
Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ մեր պատմության մեջ մի խայտառակ էջ ամրագրվեց: Ըստ էության կորցրինք Արցախի Հանրապետությունը՝ տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, արձանագրելով նաև անդառնալի մարդկային կորուստներ: Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության հետևանքները մեզ դեռ երկար տարիներ են ուղեկցելու: Այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Ակնհայտ […]
ԱԺ նախկին պատգամավոր, կրոնագետ Վարդան Խաչատրյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Արցախում եկեղեցական ժառանգությանը պատուհասած իրողությունը։ Ի՞նչ ունեինք պատերազմից առաջ և հետո. ինչպե՞ս պետք է պահպանել մնացած եկեղեցական ժառանգությունը։ Ադրբեջանը Դադիվանքը հանձնեց ուդիներին: Խաչատրյանի խոսքով՝ ռեալ վտանգված են մեր հոգեւոր-մշակութային գանձերը՝ Գանձասարը, Ամարասը։
ՀՊՄՀ շրջանավարտ Գերոգի Գաբրելյանը բաց նամակ է հղել մանկավարժական համալսարանին․ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտխորհրդի անդամներին, դասախոսներին, ուսանողներին և ռեկտորին: Որպես Մանկավարժական համալսարանի շրջանավարտ և Ուսանողական գիտական ընկերության նախկին նախագահ առաջարկում եմ հետևել ԵՊՀ օրինակին: Տալ գնահատական կատարվածին և պահանջել Փաշինյանի անհապաղ և անցնցում հեռացումը: Սերունդների կրթման դարբնոցը պարտավոր է դա անել:
Կառավարությունն այլևս առաջվանը չէ։ Վաղուց չէինք եղել գործադիրի նիստին, երեկ եղանք, ու անմիջապես աչքի զարնեցին փոփոխությունները, որոնք, հաստատ, դեպի լավը չէին։ Նախ՝ կառավարության շենքը դրսից մի քանի շերտով շրջապատել էին ոստիկանները։ Ներսից էլ լուսամուտները պատել էին ճաղավանդակներով, որ եթե հանկարծ ցուցարարներին հաջողվի ճեղքել մահակներով ու վահաններով զինված ոստիկանական պատնեշը և կոտրել լուսամուտները, միևնույն է՝ ներս […]
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է․ Այսօր Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զինվորյալ միաբաններից Հոգշ․ Տ․ Մկրտիչ աբղ․ Կարապետյանի ծննդյան օրն է։ Դժվար է ինչ-որ բան ասել այս պահին… Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ՝ զենքը ձեռքին Հայրենիքը պաշտպանելու համար։ Ականատեսները պնդում են, որ նրա շնորհիվ իր զինակից ընկերները մի քանի անգամ փրկվել են […]
























