06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իմ անձնական վերահսկողությամբ` Բաքու է տեղափոխվել 2 գերի, Երևան՝ 4. Մուրադով

«Այսօր գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում՝ իմ անձնական վերահսկողությամբ, Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիներ և Էրեբունի է վերադարձել 4 գերի»,- այս մասին ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը:      

Որևէ սադրանք չի կարող խաթարել գերիների վերադարձի, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը. ՄԻՊ

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ ներկայում ընթանում է մարդասիրական կարեւորագույն գործընթաց՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «1. Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձեւակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) […]

Դառը խրատ. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դառը խրատ Վերանայելով Հայոց պատմությունը հասկանում ես, որ դարեր ի վեր Հայ ժողովուրդը երբեք իր ընտրած ճանապարհից չի շեղվել, դա է՝ առանց պետության ու պետականության ապրելը, ուրիշի լծի տակ ծվարած: 1988-1994 թթ. Հայ Ազգի մի խումբ նվիրյալ հայորդիներ որոշեցին այդ կարծրատիպը կոտրել և տանել ժողովրդին պետություն ու պետականություն […]

Չավուշօղլուն Սոչիում Լավրովի հետ կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի թեման

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է դեկտեմբերի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայանալիք հանդիպման և քննարկումների թեմաների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք շատ ոլորտներում, նույնիսկ եթե մեր հայացքներն ինչ-որ հարցերի շուրջ տարբեր են։ Մենք տարբեր հայացքներ ունենք Սիրիայում, բայց մեր համագործակցությունը, որը սկսվել է Աստանայի գործընթացի շնորհիվ, շարունակվում է։ […]

Այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան

Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան, այս մասին հաղորդում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է», – նշել է Ավինյանը

Հիմա ընտրության վա՞խտն ա, թուրքը հասել է Սևան. Նիկոլի հետ ընտրությունների գնալու չկա

Փաշինյանն ուզում է պատերազմի արդյունքներն օրինականացնել ժողովրդի ձեռքով։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։  Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ արտահերթ ընտրությունները հարկավոր են միայն Նիկոլ Փաշինյանին՝ իշխանությունը պահպանելու համար։ «Հիմա ընտրության վա՞խտն ա, թուրքը հասել ա Սևան։ Նիկոլի հետ ընտրությունների գնալու չկա, բանակցելու չկա»,- ասել է նա։ ՀՀԿ փոխնախագահը նկատել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի