Գայանե Մելքոմ Մելքոմյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ
Երևանու ավագանու նիստում այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին որոշումը: Գայանե Մելքոմ Մելքոմյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ 34 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նա այս պաշտոնում փոխարինելու է Տիգրան Վիրաբյանին։





































