05 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճշգրտումը պետք է դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այս մասին հայտարարություն է տաածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնված է […]

«Այո՛, գուցե տեմպերը…». Վարչապետը չասաց, թե ինչու մինչև հիմա չկան իր հայտարարած «դավաճանների» ու «հայրենիքը ծախածների» անունները

Ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, պատերազմի հետ կապված 1300-ի կարգի քրեական գործ կա հարուցված, Աժ ամիբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակվում «դավաճանների» անունները, որոնց մասին պատերազմի օրերին հայտարարվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ «Այդ քրեական գործերով ընթանում են նախաքննություններ։ Այո՛, գուցե տեմպերը… միայն դուք չեք այդ հարցը բարձրացնում, այդ հարցը կա, գոյություն ունի։ […]

Նիկոլ Փաշինյանը խորհրդարան եկավ դիմակավորված անձանց ուղեկցությամբ. 168.am

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանը ժամանեց մի քանի մեքենաների ուղեկցությամբ, հաղորդում է 168.am-ը: Կայքը նաեւ տեսանյութ է հրապարակել:  Ինչպես նախորդ անգամ, այսօր էլ Նիկոլ Փաշինյանն ԱԺ եկավ ավտոշարասյունով և դիմակավորված անձանց ուղեկցությամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է գալիս դիմակավորված անձանց և անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ։

340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում․

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և իր դուստրերը շարունակում են իրենց երջանիկ շրջագայությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում։ Այս մասին գրում է politik.am-ը։ «Մոսկվան այս անգամ Աննա Հակոբյանի և իր երեխաների համար բացահայտվում է յուրովի։ Նրանք գուցե նախկինում էլ են այդ քաղաքում եղել, բայց հիմա էլիտար հյուրեր են, որ այցելում են ամենաթանկարժեք ռեստորաններ և հյուրանոցներ, շրջում են թիկնապահների ուղեկցությամբ […]

Թիրախում Արցախի կենդանի մնացած հերոսներն են. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պարզվեց սասուն միքայելյանը դեռ գոյություն ունի։ Ավելին, հանդիպել ա մեկ այլ դավաճան վաղարշակ հարությունյանի հետ։ Գնացել էր ասելու, որ ամեն ինչ դասավորվում է` ըստ ծրագրավորածի։   Իրանք իրանց դավաճան վիժվածքների թիմով վերահաստատեցին, որ հեղափոխությունն ավելի կարևոր էր քան Արցախը և Հայաստանն ընդհանրապես։   Ավելացրել […]

Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով

Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով, այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»,- գրել է Սուրենյանը և հրապարակել առաջիկա օրերի եղանակային […]

Ադրբեջանում հիշել են Փաշինյանի վաղեմի հոդվածը

Հունվարի 20-ը Ադրբեջանում նշվում է որպես Սև հունվարի օր։ 1990թ.-ի հենց այս օրը Բաքվում խորհրդային բանակի և ադրբեջանական քաղաքական ընդդիմության միջև բախումների արդյունքում հարյուրից ավելի ադրբեջանցիներ զոհվեցին։ Այս առթիվ ադրբեջանական մամուլում շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի՝ 1998թ.-ին գրված հոդվածը՝ «Հայերը և ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են» վերնագրով։ «Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի 1990 թվականի […]

Սրանք կատարյալ անմեղսունակ են. Արմեն Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Սրանք կատարյալ անմեղսունակ են:   Մի դավադիր արարած, ով՝   1. 2.5 տարվա ընթացքում տապալեց Արցախյան բանակցությունները և պատճառով պատերազմը բերեց Արցախ:   2. 2.5 տարվա ընթացքում փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ:   3. 2.5 տարավա ընթացքում որևէ լուրջ միջազգային գործընկեր չձեռքբերեց:   4. Պատերազմի 44 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի