12 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը հերթական անգամ ստում էր ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնետսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 6-9-ը Կապանում էի։ Գնացել էի կապանցիների հետ զրուցելու. ինչպե՞ս ենք ապրելու նոյեմբերի 9-ից հետո թեմայով։ Զրույցը չստացվեց։ Ավելի ճիշտ կարիքը չկար։ Հենց որ քաղաքը շրջապատող արևելյան լեռնաբլուրներից մեկի վրա տեսա Ադրբեջանցի զինվորներին ու նրանց դրոշը պապանձվեցի։ Սրանք այսքան մոտիկ չպիտի լինեին։ Այս ինչո՞ւ […]

Մեր 10 հազարի հասնող զոհերի, հարյուրավոր գերիների, հազարավոր անհայտ կորածների մեղքը՝ քո չունեցած «խղճին» ու քո չունեցած «վզին» է

արայիկ հարությունյա՛ն Քո ընչաքաղցության, քո իշխանամոլության, քո աթոռապաշտության, քո երեսպաշտության, քո՝ արտա-հէկա-ջէկա-օբյեկտա-տարածքա-մոլության պատճառով, Գերության մեջ են հայտնվել՝ Մեր՝ Հազարավոր հրաշք-տղաները, Մեր՝ Արժեքներն ու ԳերԱրժեքները, Մեր՝ Սրբություններն ու Սրբավայրերը, Մեր՝ Ծննդավայրերը, մեր Մայր-Գետը… դու ուղիղ մեկ տարի առաջ կոխկրտել ես քո «արժանապատվությունը», քո «հպարտությունը», քո «ինքնասիրությունը»… Խոստովանեմ՝ նույնիսկ կասկածում եմ քո մոտ, դրանց երբեմնի առկայությանը։ Ուղիղ […]

26-ամյա պայմանագրային զինծառայող է մահացել

Այսօր, ժամը 12.40-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Էդվարդ Կառլենի Կիրակոսյանը (ծնված 1994թ. ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է քննություն:

Եթե այս իշխանությունը չհեռանա, Ադրբեջանը պահանջելու է անգամ Երևանը Մհեր Արմենիա /տեսանյութ/

Ես պատերազմի երկրորդ օրն էի դեռևս հայտարարել, որ այս վիճակից մեզ կարող է դուրս բերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ Մհերը:  Նրա խոսքով՝ իշխանությունը սարսափեց Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունից, երբ հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն:

Կառավարությունը շուրջ 47%-ով կրճատել է հիվանդանոցների ֆինանսավորումը. բազմաթիվ բուժկենտրոններ չեն կարողանում աշխատավարձ վճարել

Կառավարությունը շուրջ 47%-ով կրճատել է հիվանդանոցների ֆինանսավորումը. բազմաթիվ բուժկենտրոններ չեն կարողանում աշխատավարձ վճարել: ՀՀ առողջապահության նախարարությունը գրություններ է ուղարկել հիվանդանոցներ՝ տեղեկացնելով ֆինանսավորման կրճատման մասին: Խոսքը գնում է արդեն մատուցված ծառայությունների ֆինանսավորումը շուրջ 47 % կրճատելու մասին: Mediaport-ի տեղեկություններով՝ այս որոշման արդյունքում բուժկենտրոնները լրջագույն խնդիրների են բախվել, այդ թվում՝ աշխատավարձ վճարելու հետ կապված: Ուշագրավ է, որ, […]

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 20-ամյա աղջիկն ընկել է 11-րդ հարկից

Երեւանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի աղջկա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բակից է տեղափոխվել հիվանդանոց։ Մինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները […]

Հայ ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում են Պուտինը, Լավրովը և Շոյգուն. Սերգեյ Կոպիրկին

Հայ ռազմագերիների վերադարձը կարևոր խնդիր է, որով զբաղվում են անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային խնդիրներից մեկն է, որի հետ անձամբ զբաղվում են […]

Արմեն Սարգսյանը հետ է գալիս

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան: Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում: 

Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա-ն գրում է․ «Ժամկետային զինծառայողներին այլևս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, և ինչպես հայտնի դարձավ Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։ Մեզ հաջողվեց նաև պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ Արցախի զորամասերը նշված չեն տարբերակների մեջ։ Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված