10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վազգեն Սարգսյանը պետնախարար էր Սյունիքում։ Ջահել, սիրուն տղա, ազապ ․․․

Մի փոքրիկ հուշ` համով- հոտով․   Արցախյան պատերազմի տարիներն էին․ Վազգեն Սարգսյանը պետնախարար էր Սյունիքում։ Նստում էր Գորիսում։ Ջահել, սիրուն տղա, ազապ։ Քաղաքականությունը քաղաքականություն, պատերազմը պատերազմ, բայց դե կյանքն էլ իրենն ուներ։ Շատերն էին երազում գոնե մի անգամ մոտիկից տեսնել նրան, դրանից ավել երազել չէին կարող։   Մեր սիրուն աղջիկներից մեկը տարվել էր նրանով։ Բայց […]

Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը: Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են: Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, […]

Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 59 մարդ, 5 մահ

Հայաստանում հունվարի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166 728 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 59-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 156 910 (+265) մարդ, այս պահին բուժվում է 5984 (-211): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3834 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3069 (+2), իսկ այլ պատճառներով՝ 765 (+3): Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: […]

5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ […]

Ադրբեջանական տանկի մարտկոց Սերժ Սարգսյանից, կամ ինչի մասին չպետք է մոռանան հայերը. Armeniasputnik

80-ականների կեսերին երևանյան շատ բնակարանների պատուհանների կողքին «Բաքու» օդորակիչներ էին երևում, և դա ոչ մեկին չէր զարմացնում․ ուրիշ ոչինչ չէր վաճառվում։ 90-ականների սկզբին «Известия» թերթի խմբագրություն մարտկոց բերեցին և այ դրանից անհնար էր չզարմանալ։ Խոցված տանկի մարտկոց էր։ Իսկ տանկն ադրբեջանական էր։ Նախ այն մասին, թե տան մեջ տանկի մարտկոցն ում էր պետք։ Պետք էր, […]

«Թե կարող են, թող հանեն»․ Մարությանը դիստանցավորվում է Փաշինյանից․ Ժողովուրդ

օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում հրաժարական տալու եւ իր տեղը ինչ-որ մեկին զիջելու մասին: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Մարությանը նշել է, թե ինքն ընտրվել է հանրության կողմից, վայելում է հարգանք ու երկար է մտածել, եկել այն եզրահանգման, որ որեւէ պարագայում […]

Կարագի գինը Հայաստանում ավելի թանկ է, քան միջազգային շուկայում։ Ինչո՞ւ․ Ժողովուրդ

Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: Օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում հունվարի 21-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 4.7 դոլարով: Այն հունվարի 5-ի դրությամբ կազմել է 4.5 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.2 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի