18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցավալի է, երբ համադրում ենք, թե ովքեր են անհանգստանում Նժդեհի արձանի գոյությունից․ Սոֆյա Հովսեփյան

Հարգելիներս, ինչպես եւ խոստացել էի, Արցախում այցելեցի Մարտունի քաղաք, որտեղ Նժդեհի փողոցի անկյունում օրեր առաջ տեղադրվել է Գարեգին Նժդեհի արձանը, որն էլ անհանգստություն է պատճառել մեր թշնամի պետություններին ՝ Ադրբեջանին եւ Թուրքիային, ինչպես նաեւ մեր բարեկամ Ռուսաստանին կամ որոշ ներկայացուցիչների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցավով պետք է նշեմ, որ իրականություն էին այն տարածվող խոսակցությունները, որ ռուսական կողմը, Նժդեհին համարելով «նացիստ», առաջարկել էր արձանը ապամոնտաժել, սակայն առավել ցավալի է, երբ համադրում ենք, թե ովքեր են անհանգստանում Նժդեհի արձանի գոյությունից, եւ ովքեր են Նժդեհին մինչ օրս համարել ու համարում «նացիստ»:

1. Թուրքիա եւ Ադրբեջան (ակնհայտ մանիպուլացիա):

2. «Սորոս» հիմնադրամի գաղափարները կիսող մի շարք հայեր:

3.Ամենազարմանալին մեր բարեկամ Ռուսաստանն է՝ ի դեմս որոշ բարձրաստիճան սպաների:

Ամենեւին չեմ ցանկանում բոլորին մեկ հարթության վրա դնել, քանի որ հստակ տարանջատել գիտենք բարեկամությունը թշնամանքից, բայց ստացվում է, որ երեք կողմերի մոտեցումն էլ նույն է կամ նման է Նժդեհի հարցում:

Ռուսական բարձրաստիճան մի խումբ սպաներ Նժդեհի մասին իրենց կարծիքը հայտնել են բացի Արցախի իշխանություններից նաեւ քաղաքացիների շրջանում, որն էլ առավել խնդրահարույց է դարձնում, գոնե իմ տեսանկյունից, այս մոտեցումը:

Բարձրաստիճան սպաներից մեկը նման միտք է արտահայտել.

«Դպրոցի հարակից տարածքում տեղադրել եք Նժդեհի արձանը, որ երեխաները նման են Նժդեհին, որը եղել է նացիստ, ինչ եք ուզում սովորեցնել այդ երեխաներին»: (մոտավոր միտքը):

Հույս ունեմ , որ սա պաշտոնական Ռուսաստանի կարծիքը չէ, եւ սպաները առաջնորդվել են բացառապես սեփական նախաձեռնությամբ:

Ամենեւին չեմ կիսում այս միտքը եւ ափսոսում իհարկե, որ դա իրականություն չի կարող լինել, բայց խնդրեցի փոխանցել հարցս, եթե կրկնվի այդ միտքը .

«Արդյո՞ք ժամանակին Ձերժինսկու անվան դպրոցի աշակերտները նմանվել են Ձերժինսկուն կամ որ Լենինգրադյան փողոցի հարակից դպրոցների աշակերտները այսօր նմանվո՞ւմ են Լենինին (ոչ, որովհետեւ կարեւոր է , թե ով է քեզ համար օրինակ)»:

Անկախ նրանից՝ դպրոցներում կամ հարակից տարածքներում կա Նժդեհի կիսանդրին, թե ոչ, մենք կիսում ենք նժդեհյան գաղափարախոսությունը եւ փորձում օրինակ վերցնել ՝որպես բացառիկ նվիրյալ իր երկրին ու ժողովրդին:

Դա շատ չմտածված եւ ոչ ճկուն մոտեցում է, որը պարունակում է մի շարք շետրային խնդիրներ, եւ կարծում եմ , որ ռուս խաղաղապահները պետք է բացառապես պահպանեն իրենց պարտավորությունները իրենց լիազորությունների շրջանակում եւ չփորձեն մտնել մեր ազգային, մշակութային դաշտ եւ հարգեն այն սովորույթներն ու արժեքները , որոնք ունենք որպես հայ ժողովուրդ եւ որոնցով ապրել ենք ու շարունակելու ենք ապրել:

Ես չեմ կարծում, թե երկար են մտածել՝ նման արտահայտություն իրենց թույլ տալով, քանզի իրենք շատ լավ գիտեն, թե ով է եղել Նժդեհը Հայոց աշխարհի համար, հայ ազգի համար եւ ինչպիսի զորեղ գաղափարախոսություն է ստեղծել, որից պետք է միայն եւ միայն սովորել:

Մենք հարգում ենք ձեր արժեքները եւ ակնկալում ենք նույն հարգանքը որպես բարեկամ պետություն, քանզի Նժդեհյան գաղափարախոսությունն ու գործունեությունը եղել է բացառապես ի շահ իր ազգի եւ իր պետության, որն էլ մեզ ստիպում է լինել արժանապատիվ քաղաքացիներ:

Հարգեք մեր արժանապատվությունը, քանզի մենք թույլ չենք տա այն ոտնատակ տալ, որքան էլ այսօր համարվում ենք պարտված պետություն:

«Կրելով կնիքը Հայաստանի բնության ու պատմության` Հա՛յ եմ ես։ Մտածումով եւ ապրումներով, սակայն, ես մարդ եմ` համամարդ»։

Նժդեհ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ