08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ քաղաքացին ֆեսյբուքում ներկայացել է ադրբեջանցի և անհետ կորած զինվորների ազգականներից մերկ լուսանկարներ պահանջել /Տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության քաղաքացին «Ֆեյսբուքում» գրանցվել է որպես «Ազիզ Մուրադով» և անհետ կորած զինծառայողների իգական սեռի ազգականներից՝ իբր որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«ՀՀ չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով  «Ազիզ Մուրադով» տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաև 16 տարին չլրացած մեկ երեխա և, ներկայանալով որպես ադրբեջանցի, վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին, որից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի՝ իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ և տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ից հայտնում են, որ դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, բերման է ենթարկվել տվյալ սոցիալական ցանցում «Ազիզ Մուրադով» տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին, ով ձերբակալվել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

«Նախաքննության ընթացքում պարզաբանվել են շուրջ մեկ տասնյակ  տուժողներ, ովքեր դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Նկարագրված հանցավոր արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար որպես պատիժ նախատեսված է տասից տասներկու  տարի ժամկետով ազատազրկում»,- տեղեկացնում են ծառայությունից։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ