Կառավարության մասնաշենքի մոտից ժամը 13։00-ի դրությամբ 57 քաղաքացի է բերման ենթարկվել
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա է իրականացվում, ժամը 13։00-ի դրությամբ 57 քաղաքացի է բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից։ ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է․ Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի […]





































