Փաստաբանների պալատը իրավաբանական օգնություն կտրամադրի հարկադրաբար հավաքներին տարվող աշխատողներին
Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ, որոնք ուղեկցվում են նաև աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ նշված աշխատողներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։ Փաստաբանների պալատն ընդգծում է, […]





































