10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիները գտնվում են Հանդ գյուղի դպրոցի հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա․ ՄԻՊ

Սյունիքի մարզի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի 2021թ. փետրվարի 16-ի այցը վեր հանեց բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգներ կամ խախտումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այցը տեղի ունեցավ Կապանի համայնքի […]

Մահացել է Սերգո Կարապետյանը

Կորոնավիրուսից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Այս մասին տեղեկացնում է Հրապարակը։  Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Ավելի վաղ նրա պաշտպան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Կարապետյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, բայց էլի ծանր է առողջական վիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված։  

Ցտեսություն ինքնիշխանություն․ Հրապարակ

Արցախի ԱԺ-ում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Սա նշանակում է թույլատրել, որ փաստաթղթաշրջանառության ժամանակ հայերենից բացի կիրառվի ռուսերենը։ Երեկ ԱՀ որոշ պաշտոնյաներ, բարձրացած աղմուկին ի պատասխան, պարզաբանումներ ներկայացրին՝ ասելով, որ նախաձեռնությունը պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, Ռուսաստանի հետ հաղորդակցության խնդիրներին իրավական լուծում տալու անհրաժեշտությամբ, եւ […]

Բուք, մերկասառույց, փակ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Լոռու […]

Փիառ և ներշնչանքի թատրոն․ Հրապարակ

Միշտ կլինեն մարդիկ, որոնք իշխանություններին ծառայություններ կմատուցեն, կհաճոյանան՝ մի բան պոկելու ակնկալիքով, կամ էլ՝ իշխանություններին մոտ լինելը, այսպես կոչված՝ շքախմբում լինելը կբարձրացնի նրանց ցածր ինքնագնահատականը։ Եթե մեզանում գեթ մեկ մարդ կա, որը պատրաստ է թշնամուն աջակցել, որ նա հաղթի, և պատրաստ է իր հայրենիքի դեմ աշխատել՝ տեղեկատվություն տալով հակառակորդի բանակին։ Եթե կա գեթ մեկ մարդ, […]

Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի […]

Սերժ Սարգսյանը պատերազմի մասին էր խոսում․ Արտակ Դավթյանը՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների մասին

Hraparak.am-ը գրել է․ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարզացրույցի ժամանակ, խոսելով «թալանի և լափելու» մասին,  նոր սկանդալային հայտարարություն արեց։ Ըստ նրա, պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ «Մեզ անվանում էին թալանչի, սերմացու գողացող մկներ։ Բա որ մենք սերմացու գողացող մկներ էինք, բա 600 դոլարով զրահաբաճկոն գնողն ի՞նչ ա, կռի՞ս ա» ,- ասաց Սարգսյանը։ […]

Այսօր էլ կեղծ ուջանցիներ և այլ կեղծ գյուղացիներ․ կեղծ քաղաքացի կոչվածների միակ կարգախոսն է՝ «փողին մուննաթ»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարզվում» է, հարյուրավոր թիկնապահներով շրջապատված, մի քանի զրահապատ մեքենաների ուղեկցությամբ շրջող սարսափած բռնապետիկի Գյումրի երթուղու մասին, լրիվ «պատահականորեն» տեղեկանում են մի շարք համայնքների «պարտված, բայց հպարտ քաղաքացիներ» և «ոգևորված» կանգնեցնում շարասյունը։ Եվ «անվախ», պատերազմում հաղթած բռնապետիկը «համարձակորեն» իջնում է մեքենայից և «ջերմ» զրույցի բռնվում նրանց հետ։ Զարմանալ կարելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի