06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին․ Արցախի ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ […]

Տնտեսության իրական անկումը շարունակվում է

Քիչ առաջ ԱՎԾ-ն իր կայքում հրապարակեց պաշտոնական տվյալները 26․07․2021 թվականի դրությամբ։ Այսպիսով, 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ևս արձանագրված է․ տնտեսության իրական անկումը շարունակվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա մարտից COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով ՀՀ տնտեսությունը գտնվում էր համատարած սահմանափակումների մեջ։ Մասնավորապես, 2021 թվականի հունվար-հունիսը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ․ միջին գները (ՍԳԻ) աճել են 5,7 […]

Խրախճանք ժանտախտի ժամանակ կամ Հայաստանն ունի անբարո իշխանություն․ հոգեբան

Սովորաբար, պետական պաշտոն զբաղեցնող անձը պետք է օրինակ ծառայի ժողովրդի համար։ Միգուցե աշխարհում այդպես է, բայց ոչ մեզ մոտ։ 44-օրյա պատերազմից և ստորացուցիչ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից դեռ մեկ տարին չի անցել… Դեռևս կան անհայտ քանակի անհետ կորածներ… Հայ գերիներին դատում են ադրբեջանում… Ալիևը շարունակաբար ծաղրում է մեզ և խոսում այն մասին, որ Սևանն ու Երևանը՝ […]

Քերոբյանը հովիվ է գտել

Նախորդ հինգշաբթի մեծ աղմուկ բարձրացավ, երբ ես ասեցի, որ Հայաստանում հովիվների պահանջարկ կա և լրագրողի խնդրանքով կոնկրետ նշեցի Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանի մասին, ով երկար ժամանակ չէր կարողանում հովիվ ճարել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ով իր գրառումը վերնագրել է «Չկա աղմուկ առանց բարիքի»: «Ուրախությամբ պետք է […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 112, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 910-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4590 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 26-ի […]

«Վիժվածքի մահը․ կամ յոթերորդ գումարման Ազգային ժողովի անպիտան ծնունդն ու անփառունակ վախճանը». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիժվածքի մահը․ կամ յոթերորդ գումարման Ազգային ժողովի անպիտան ծնունդն ու անփառունակ վախճանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստի օրը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Այդ պահից կդադարեցվի յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները, որը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների […]

«Մուղամը՝ ՀՀ նոր օրհներգ». Վահե Հովհաննիսյան

– Կարելի է պատերազմի ու պարտության տանել երկիրը, կորցնել երկրիդ զգալի մասը ու դրա համար քաղաքական պատասխանատվություն չկրել։ Գոնե՝ պաշտոնաթող չլինել։ – Կարելի է իշխանությանդ օրոք տալ 5000 զոհ ու դրանից հետո ցուցադրաբար հաղթական քեֆեր անել։ – Կարելի է մերժել պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկը, դրանից հետո տալ ևս մոտ 2000 զոհ, կորցնել Շուշին և, ստանալով […]

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են. Tert.am

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց միջով։ Անկանոն կրակոցներ են հնչել։ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից Tert․am–ին հայտնեցին, որ զինվորականների մեջ եղել է խնդիր, հնչել են անկանոն կրակոցներ, իսկ քանի որ աշխատակիցներն աշխատում են հենց սահմանին ու դիրքերին կպած, ընկերության […]

Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան․ ՄԻՊ

Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան:   Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրած դեպքերում հոգեբուժարաններում գտնվող մարդկանց հիվանդության պատմագրերը չեն պարունակել ոչ հոժարակամ (կամքին հակառակ) բուժում սկսելու իրավական հիմքեր: Ուսումնասիրությունները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական և անհիմն լինելու վերաբերյալ: Գործում […]

Արդեն 12 օր է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում անհետացած 2 հայ զինծառայողների մասին. Աբրահամյան

Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արդեն 12 օր է, ինչ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչինչ չի հաղորդում առաջնագծի Սոթք-Խոզնավար հատվածի, Սև լճի տեղամասում, անհայտ պատճառներով, անհետացած 2 հայ զինծառայողների մասին։ Թե սա ինչ վտանգավոր ազդանշաններ է փոխանցում հանրությանը սահմանագծի առանձին հատվածներում, զինված ուժերում տիրող իրավիճակի մասին, դեռ չեմ խոսի։ Չնայած առանց այդ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի