Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ», – ասված է նախագահի հրամանագրում։





































