25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմ, որ չպետք է լիներ․ Գեղամ Նազարյան

Շատերը գործող վարչախմբին եւ նրա պարագլխին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու, չկանգնեցնելու մեջ: Մեղադրում են ու ճիշտ են անում, բայց վարչախմբի ղեկավարի, նրա նեղ թիմի թիվ մեկ հանցանքը ոչ թե պատերազմը չդադարեցնելն է, այլ այն մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիքներ բերելը: Այս պատերազմն անխուսափելի չէր: Այս պատերազմը չպետք է լիներ, որքան էլ որ ռազմաշունչ հայտարարություններ […]

Ադրբեջանը ծրագրում է երկու տարվա ընթացքում ավարտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները. Ալիև

Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը նախատեսում է ավարտել իր տարածքում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները, իսկ Հայաստանի տարածքում աշխատանքները կարող են տևել մինչև մեկուկես տարի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք լայնածավալ աշխատանքներ ենք սկսել Ադրբեջանում` Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ: Զանգիլանում կառուցվում է երկաթուղի և մայրուղի, կառուցվում են օդանավակայաններ: Կարծում եմ, որ մեր տարածքում աշխատանքները կավարտենք […]

Ո՞վ է բանակի գլխին՝ առյո՞ւծը, թե… սա է պարտության ամենամեծ խնդիրը

24 TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են արցախյան վերջին պատերազմը, ՀՀ անվտանգային հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները։ Զաքարյանի համոզմամբ՝ իշխանությունը չի կարողանում հաղթահարել տգիտությունը, Փաշինյանը չգիտի, թե ինչ է պետությունը։ Խոսելով պատերազմում բանակի արդյունավետության մասին՝ Զաքարյանը եկավ հետևյալ եզրակացությանը․   «Ո՞վ է բանակի գլխին, առյուծը, թե ո՛չ առյուծը, […]

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր դեռ չունի, ցանկացած որոշում կկայացվի Ադրբեջանի հետ համատեղ. Չավուշօղլու

Թուրքիան դրական է ընկալում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի հայտարարությունները, սակայն դրա համար դեռ հստակ ծրագիր չկա, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դեռ ծրագիր չկա: Փաշինյանը հանդես եկավ հայտարարություններով, մենք դրանք դրական ընդունեցինք: Ադրբեջանը Հայաստանին հաշտության պայմանագրի առաջարկ արեց: Մինչ այժմ Հայաստանից ոչ մի դրական պատասխան չի ստացվել: Բայց մենք […]

Գերեզմանախորշերում հանգչող մի ամբողջ սերունդ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Գերեզմանախորշերում հանգչող մի ամբողջ սերունդ… Ուզում ես ոռնալ ցավից… Ատում ես ինքդ քեզ, որ անզոր ես։   Ամաչում ես, որ դու ապրում ես, իսկ տղերքը՝ չէ… Չես ներում քեզ, որ երեխեքի գլուխը կերած սատանան դեռ պատժված չէ… Արյունը խփում է գլխիդ ու արցունքների տեսքով հորդում […]

«Ամբողջ Հայաստանին են հայտնի՝ ովքեր են քեֆ անողները». Ռուբեն Հայրապետյանը հրապարակել է Մոսկվայում իր հասցեն

Ես իմ տանը նույնիսկ խորովածի ծուխ չեմ բարձրացրել պատերազմից հետո: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող տեղեկությանը, թե նրա հայրական տանը մի քանի օր շարունակ քեֆ է եղել, իսկ ինքը գտնվում է Դոնի-Ռոստովում: «Ես իմ հայրական տանը մինչև հիմա խորոված չեմ անում, և երկրորդ՝ ես թաքնված չեմ […]

««Արդարության» տակ թաքնված «սրբեր», հեղափոխական սեռափոխվածներ»․ Դավիթ Ամալյանի գրառումը

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որի որդին եւս զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, գրառում է կատարել։ ««Արդարության» տակ թաքնված «սրբեր», դատարկ, ղժղժան, գործ տվող լրբեր, դիրքերից փախած թմբլիկ ասպետներ, հեղափոխական սեռափոխվածներ… հերիք եղավ Տեր, տղերքին հետ բեր…»,- գրել է նա։

«Գրեցի, ջնջեցի, գրեցի, ջնջեցի… Էրեխեք ջան, ներողություն եմ ասում ծնկի եկած…»․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գրեցի, ջնջեցի, գրեցի, ջնջեցի… Ի՞նչ գրեմ, որ սրտիս մեջ եղածը կարողանամ արտահայտել։ Բառեր չկան։ Միայն այս խոսուն լուսանկարն եմ տեղադրում։ Էրեխեք ջան, ներողություն եմ ասում ծնկի եկած…»։  

Թշնամին Վերին Շորժայում մայիսի 12-ին զբաղեցրած դիրքերում դրոշ է բարձրացրել (Տեսանյութ)

Վերին Շորժան պաշտոնապես օկուպացվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ ադրբեջանցիները Վերին Շորժայի հատվածում բարձրացրել են իրենց դրոշը։   «Սա էլ դեռ հերիք չի՝ էս բարբարոսները, մի քանի մետրի վրա տեղակայված հայկական դիրքի վրա են «մատ թափ տալիս»», – նշել է նա։ 

Նախարար Արշակ Կարապետյանն անպատասխան թողեց հարցը՝ պատերազմում կորցրածը հետ ենք բերելո՞ւ, թե ոչ

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմի, Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։ Լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ասաց, թե ուզում է ցավակցել ու խոնարհվել բոլոր տղաների շիրիմների առջև։ «Մենք այստեղ ունենք ընկերներ պառկած, զինվորներ, անմիջական իմ ենթակաները, շատ զգացված եմ ու ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն, այլ ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի