Տեղումներ են սպասվում
Այսօր Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 28-31-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 8-10 աստիճանով։ Այսօր կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում է նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 25-27, գիշերը` 14-16 աստիճան տաքություն։