04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գլխավոր խնդիրը բուն մարտական դիրքի անձնակազմի ու պայմանական զբոսաշրջիկի «շփումը» չէր․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջնագծում տեղի ունեցած միջադեպը օտարերկրացի զբոսաշրջիկի ու մարտական դիրքի անձնակազմի հետ, երեկվանից սոցցանցերում ակտիվ քննարկումների առիթ է տվել:

Թվում է թե` ժամանակակից տեխնոլոգիաներն ու տեսավերահսկող սարքերը պետք է կանխեին ծառայության հետ կապ չունեցող անձանց ներթափանցումը առաջնագծի տարբեր խորություններ, սակայն հրապարակված տեսանյութը լրիվ այլ բանի մասին է խոսում:

Ճիշտ է` կոնկրետ դրվագում մեր զինծառայողներից մեկն անթույլատրելի պահվածք էր դրսևորում, բայց վտանգավորության առումով, հիմնական խնդիրներն այլ տեղում են:

Առաջնագիծն ընդամենը մեկ գծի վրա շարված մարտական դիրքերը չեն, դա մի ամբողջ «ռազմական տնտեսություն» է` էշելոնացված, տարբեր նշանակության օբյեկտներով և համակարգերով:

Օտար անձի առաջին խրամատում հայտնվելը խոսում է այն մասին, որ կոնկրետ անձը տարբեր «պատնեշներ» հաղթահարելով, տեսախցիկով ֆիքսելով, ԱՆԱՐԳԵԼ հասել է սահմանագծի վերջին շերտը:

Երկրորդ, կոնկրետ գործողությունների առումով, մարտական դիրքի անձնակազմն ակնհայտորեն պատշաճ հրահանգավորված չի եղել, պատրաստ չի եղել նման իրավիճակներում գործելուն:

Կրկնում եմ` գլխավոր խնդիրը բուն մարտական դիրքի անձնակազմի ու պայմանական զբոսաշրջիկի «շփումը» չէր, սակայն այդ մի դրվագն էլ բավական է` առաջնագծում արձանագրելու համակարգային խնդիրներն ու մեր խոցելիությունը» :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ