Ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք փողկապավոր ընդդիմություն ենք դարձել. կաթիլը քար է ծակում. Մամիջանյան
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենց լուրեր են հասել առ այն, որ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, պարգևավճարներ են ստացել: «Ենթադրում ենք, որ սա ՀՀ անկախության տոնի հետ է կապված: «Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է այդ պարգևավճարից: Մենք այդ գումարից չենք օգտվելու՝ կա՛մ կվերադարձնենք բյուջե, կա՛մ ՀՀ սահմանամերձ տարածքներից որևէ մեկում որևէ […]
Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը դուրս է եկել իր զորամասի մշտական տեղակայման վայրից և անհայտ պայմաններում, հայտնվել ադրբեջանական կողմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա հետպատերազմական ժամանակահատվածի միակ նմանատիպ դեպքը չէ (մի քանի ամիս առաջ […]
Իրանից եկող մեքենաներն ի՞նչ երաշխիքով այսուհետ պետք է մտնեն Հայաստան, երբ իրանցիներ են ձերբակալվել Որոտանի հատվածում: Անցակետում ձերբակալվել են և, իմ ունեցած վերջին տեղեկություններով, նրանց տեղափոխում են Բաքու: Այսինքն՝ իրանցիները Հայաստան մտնելիս պետք է, նախևառաջ, ստանան Ադրբեջանի թույլտվությունը։ Սա ուղղակի աբսուրդ է, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով […]
Ադրբեջանը հայց կներկայացնի Հայաստանի դեմ Միջազգային դատարան` Հայաստանի կողմից ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի համակարգված խախտումների հիմքով, այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալության ասել է ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Միաժամանակ Հայաստանը խնդրել է […]
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին, հայտնում են կառավարությունից: Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար», – ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու […]
Հոկտեմբերի 17–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է 33 անդամից բաղկացած ընտրացուցակ: 1. Ղուկասյան Արտյոմ Գեորգիի 2. Միրզոյան Նարեկ Լյովայի 3. Մարգարյան Հասմիկ Անդրանիկի 4. Կոշտոյան Արտյոմ Ցոլակի 5. Ավետիսյան Դավիթ Սուքիասի 6. Մեսրոպյան Նարինե Մուշեղի 7. Աթոյան Տիգրան Երվանդի 8. Թագվորյան Վահե Գրիգորի 9. […]
«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցների շրջանում բավականին տեսանելի է դարձել ոչ միայն օրվա իշխանություններին ուղղված քննադատությունը, այլ իշխանավորների նկատմամբ բացահայտ հեգնանքն ու ծաղրը: Հետաքրքիր է, թե ինչպես առաջին նախագահի հետևորդները հիմա հասկացան, որ իշխանավորները չեն փայլում իրենց բարձր ինտելեկտով և պարբերաբար սփռող «մտքի փայլատակումներով»»։
Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 252 082-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5101 է: Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 17-ի դրությամբ […]
Մի քանի օր է, պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավարական զորավարժությունների շրջանակում հետևում է հայկական զորախմբի վարժանքներին։ Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ,Մոսկվայում տեղի էին ունենում բանակցություններ ադրբեջանական կողմի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: Բանակցություններն ավարտվել են և հայկական կողմը շատ գոհ է մնացել արդյունքներից: Կարծես թե հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի […]































