28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում

Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․ տարածաշրջանում իր ազգային ռազմավարական շահերն ամրապնդելու և առաջատար դիրքերը պահպանելու՝ Ռուսաստանի ցանկությունը, Ռուսաստանին […]

«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ․․․»․ Լևոն Տեր–Պետրոսյան

«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երեւույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի եւ խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»: Լևոն Տեր-Պետրոսյան, 1996թ. «Ավելի լավ, քան Նախագահն է վերջերս ասել Սիրադեղյանի մասին, ոչ ոք չի ասել: «Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ […]

Ադրբեջանն ազատ է արձակել ձերբակալված իրանցի վարորդներին

Ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված իրանցի վարորդներն այսօր առավոտյան ազատ են արձակվել և վերադարձել են հայրենիք: Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն՝ նշելով, որ «այդ քայլը պայմանավորված է հումանիզմի սկզբունքներով և բարի կամքի դրսևորում է»:  

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2603, մահվան՝ 37 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2603 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 906-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 5902 է:  Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հոկտեմբերի 21-ի […]

Մարությանը ցնծության մեջ է. «Հրապարակ»

«Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգեւել  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ ամրապնդել նրա դիրքերը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ամեն գնով ուզում է ազատվել նրանից եւ արտահերթ ընտրություններ անցկացնել Երեւանում։ Գյումրիի եւ Գորիսի արդյունքներից հետո պարզ է, որ եթե մարզերում է այսպիսի վիճակ, ապա Երեւանում ՔՊ-ի համար գրեթե անհնարին կլինի […]

Վանաձորում իշխանության պլանները փոխվել են. «Հրապարակ»

«Դեկտեմբերին Վանաձորի ընտրություններում մարզպետ Արամ Խաչատրյանի թեկնածության առաջադրումից ՔՊ-ն գրեթե հրաժարվել է` հասկացել են, որ կարող է Գյումրին կրկնվել, ուստի որոշել են առաջ մղել ցուցակի 2-րդ համարի թեկնածու Մանվել Ոփյանին: Նա դասախոս է, գիտությունների թեկնածու, նաեւ` բիզնեսմեն. «Արփիգազ», «Արփիտաքսի» ծառայությունների սեփականատերը եւ բավականին հեղինակություն է վայելում, այնպես որ, կկարողանա Մամիկոն Ասլանյանին լուրջ մրցակից լինել: Ոփյանին […]

Ի՞նչ «կարգով» են աշխատասենյակներում Փաշինյանի լուսանկարը փակցնում. «Փաստ»

Վերջին շրջանում անընդհատ տեղեկություններ են հրապարակվում, որ պետական պաշտոնյաների աշխատասենյակներում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կախելը պարտադիր է դարձել: Օրերս էլ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել էր, թե «այդպիսին է սահմանված նոր կարգը», և այդ կարգը որոշվել է կառավարությունում: «Փաստ» թերթը դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին. 1.Ինչպե՞ս է սահմանվել այդ կարգը, ադյո՞ք կա […]

Ժամանակին ասում էին՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք. «Փաստ»

Ադրբեջանական զինված ուժերը մայիսից սկսած ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Թվում է, թե Հայաստանը պետք է տարբեր միջազգային հարթակներում ամենալուրջ կերպով շարունակի բարձրացնել այս հարցը, սակայն Նիկոլ Փաշինյանը բավարարվեց միայն երկկողմանիորեն զորքերը սահմանից դուրս բերելու և դիտորդներ տեղակայելու առաջարկով։ Իսկ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում այդ առաջարկը, այլև տարբեր տեսակի սադրանքների է դիմում, ինչպես նաև […]

Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կապիտուլյանտի օրակարգերը պարզից էլ պարզ են.   Ա) Հասարակության սոցիալապես խոցելի խավերի մոտ ստեղծել փողի, կեղծ խաղաղասիրության, ինչպես նաև ազերիների հետ բաց ճանապարհների պատրանք ու դատարկ սպասելիքներ. Բ) Հասարակությանը թմրեցրած պահելով, իսկ որոշ խավերին “նախկիններով” ու պատերազմով վախեցնելով` անդամահատել պետության տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի