22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ և Նիկոլի կադրերը, կարծես թե որոշել են, որ հայ ժողովրդին պետություն պետք չէ». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իոսիֆ Ստալինը 86 տարի առաջ, 1935թ. իր ելույթներից մեկում նշել է “Կադրերն են որոշում ամեն ինչ”: Հետագայում այն դարձել է քաղաքականության մեջ հայտնի մտքերից մեկը: Եթե մենք ցանկանում ենք, որ երկիրն ունենա բավարար չափով կադրեր, որոնք ընդունակ են առաջ տանել պետությունը, տնտեսությունը, անվտանգությունը, նրա սոցիալական և մշակութային կյանքը, ապա նախ և առաջ պետք է կարողանալ գնահատել յուրաքանչյուր կադրի: Պետք է վերջապես հասկանալ, որ բոլոր արժեքավոր կապիտալներից ամենաարժեքավորն ու ամենաորոշիչը մարդն է, մարդը՝ որպես պետության և հասարակության շարժիչ ուժ, որպես կադր:

Եթե հասարակությունն անտարբեր ու դանդալոշ է, ապա պետությունը լիարժեք ավիրելու համար մեկ մարդը լրիվ բավարար է և այդ մարդը պետք է ունենա բացարձակ իշխանություն:
Պետական կառավարման համակարգը քանդելու բազմաթիվ ապացույցներից մեկը Նիկոլի կադրային քաղաքականությունն է: Թողնենք մի կողմ, որ 2018թ. թավշյա դավաճանությունից հետո, պետական և քաղաքական կառավարման համակարգը լցվեց դիլետանտներով, օտարածին արժեքային համակարգով ու դավադիր նպատակներով օժտված պատահականություններով: Դրանց կողքին, համակարգում մնացին նաև մի շարք պրոֆեսիոնալներ՝ դեռևս պարզ չէ անձնական, կարիերիստական թե մասնագիտական մղումներով:

Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չավիրեր նաև պետական կառավարումը: Դրա համար, անհրաժեշտ է նաև, որպեսզի նշանակված դիլետանտները տարբեր պատրվակներով հաճախակի փոփոխվեն:

Երեք տարիների ընթացքում, Նիկոլը, ուղիղ 35 անգամ իրականացրել է նախարարափոխությունը (իր իսկ նշանակած կադրերին): Այսինքն՝ ՀՀ 12 նախարարություններում Նիկոլի ձեռքով 35 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած նախարարները: ՀՀ 10 մարզերում, երեք տարում ուղիղ 30 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած մարզպետները: Երեք տարում, ուղիղ 134 անգամ փոփոխվել են իր իսկ նշանակած փոխնախարարները: Երեք տարում իրականացրել է 50-ից ավելի փոփոխություններ, ՀՀ ուժային կառույցների գեներալական պաշտոններում՞

Ի՞նչ է սա նշանակում. ավելի լավ կադրերի փնտրտո՞ւք: Իհարկե ո՛չ: Սրանք գործադիր իշխանության բարձրաստիճան այն պաշտոնյաներն էին, որոնք պետք է բարձր պատասխանատվությամբ, մեծ փորձառությամբ, ամենօրյա ռեժիմով իրականացնեն դժվար աշխատանք: Սրանք այն պաշտոնյաներն են, որոնք պատասխանատու են մեր պետության, նրա քաղաքացու անվտանգության, կայուն զարգացման, սոցիալական, տնտեսական առաջընթացի, արդար կառավարման և հասարակության համակողմանի զարգացման համար: Երեք տարում 35 անգամ նախարար և 30 անգամ մարզպետ փոխող կառավարությունն ինչպե՞ս կարող է հասկանալ, թե ինչ է ցանկանում անել: Եվ վերջապես, ե՞րբ են նրանք հասցնում ընկալել պրոբլեմները, գտնել լուծումները և աշխատանք տանել այդ ուղղությամբ:

Այո՛, կադրերն են որոշում ամեն ինչ և Նիկոլի կադրերը, կարծես թե որոշել են, որ հայ ժողովրդին պետություն պետք չէ»։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ