08 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նպատակը նաև իմ գործունեության կասեցումն է․ Աննա Մկրտչյանը հոր կալանավորումը քաղաքական պատվեր է համարում

Հայրս ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է քաղաքական պատվերների մեջ։ Դա մեզ համար զարմանալի չէ, դրա նպատակը նաև իմ գործունեության կասեցումն է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոր՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի կալանավորմանը, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա այս քայլը իշխանության կողմից նաև մանրախնդիր վրեժխնդրություն որակեց՝ նշելով, որ այդ գործելաոճը երկար չի կարող շարունակվել

«Իրենց գործիքակազմը սպառվում է, սպառվում է նաև այդ գործիքակազմի ազդեցությունը։ Իմ գործունեության մեջ որևէ փոփոխություն չի լինելու։ Ես երբևէ չեմ մտածել, որ դավաճանների ու անհայրենիքների դեմ պայքարը հեշտ է լինելու, երբևէ կասկածի տակ չեմ դրել նրանց բարոյական աղքատությունը, բայց յուրաքանչյուր արարք՝ կլինի քաղաքական, թե անձնական, ժամանակի ընթացքում կունենա իր պատասխանը», – ասաց պատգամավորը։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ