29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլն առանց խղճի խայթ զգալու հանձնում է Սյունիքը. ՊՆ նախկին փոխնախարար /տեսանյութ/

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ պետք է համախմբվել ու դուրս բերել երկիրը ծանր վիճակից։ «Մինչև հաջորդ ընտրություններ Հայաստանի Հանրապետությունն ուղղակի կարող է չլինել, սրանք էլ՝ փախած լինեն», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զաքարյանը։ Ըստ Զաքարյանի՝ Հայաստանը հսկայական խնդիրների շղթայի մեջ է ընկնելու ապագայում՝ չունենալով անվտանգային օղակներ։ «Վստահ եմ՝ Ադրբեջանը բարձրացնելու է անկլավների խնդիրը։ Դեռ […]

Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս. Թագուհի Թովմասյան

Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Խորհրդարանական գործունեությանս առաջին օրերից այս հարցում ունեցել եմ հստակ դիրքորոշում. Կա՛մ մանդատը պետք է ծառայի երկրի պետական շահի սպասարկմանը, կա՛մ իմաստ չկա այն պահելու: Այսօր, երբ չեմ կարողանում ինձ վստահված մանդատով հայրենիքիս սահմանների պաշտպանության հարցում օգտակար լինել, […]

Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը վստահեցնում է՝ Որոտանում, Բարձրավանում, Շուռնուխում կապի խնդիր չկա։ «Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա ու շարունակելու ենք կառուցել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, սկսած Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներց մինչև դաշտամիջյան ճանապարհներ», – լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ Նա նշեց, թե միայն հաջորդ տարի մոտ 500 կիլոմետր դաշտամիջյան […]

«Իմ չստացված ֆիլմերից զինվոր չի զոհվում, հողեր չենք կորցնում… ընդամենը խայտառակ եմ լինում, փող կորցնում… անցնում գնում ա…»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ կենսագրության մեջ իհարկե կան անհաջող… չէ`ՎԱՏ ֆիլմեր: Այս հարցում ռեժիսորները քիչ են տարբերվում քաղաքական գործիչներից`հանդիսատեսն է մեղավոր: Չի գալիս, չի նայում: Կործանված, «մեծ արվեստ» չհասկացող ապերախտ հանդիսատես։ Բայց իմ չստացված ֆիլմերից զինվոր չի զոհվում, հողեր չենք կորցնում… Ընդամենը խայտառակ եմ լինում, փող կորցնում… անցնում գնում ա…»

Պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից. Արարատ Միրզոյան

Պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է՝ շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանն ահազանգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ու անդամ պետություններին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։ «Մենք […]

Քանաքեռում սպանված «Տյուշի» չորս որդիները ձերբակալված են

Քանաքեռում երեկ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, այդ թվում՝ «Տյուշի» բոլոր չորս որդիները։ Ձերբակալվածներից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում […]

Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար

Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։ «Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1309, մահվան՝ 78 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326 830-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 քաղաքացի, մահացածների թիվը 6937 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք։ Նոյեմբերի 12-ի […]

«Գորիս-Կապան ճանապարհին սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը»․ ՀՀ ՄԻՊ

Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. Սյունիքում մեր այսօրվա հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները (մանրամասն) Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ: Ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված