27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Հարությունյանը շփոթվել է․ Կառավարությունը ներողություն է խնդրում

«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- հաղորդագրության մեջ նշում է ՀՀ կառավարությունը։

Արմեն Գրիգորյանը ադրբեջանցիների՝ մեր ճանապարհներին ամրանալու գլխավոր պատասխանատուներից է. Արման Թաթոյան

Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական են։ «Ընդհանրապես ով է նրան իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան […]

Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել. Արա Զոհրաբյան

Պետք է զարթնել ու այս անհավատների խմբակին վռնդել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փորձում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը, որոնք «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի մեջ նշված են, որպես նախածննդյան տոներ, ինչպես նաև Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց […]

Հայաստանում մեկ օրում մահացել է 57 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2045 նոր դեպք

Նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք, որոնցից 273 608-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից: Այսպիսով` երեկ կատարվել է 13184 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2045 նոր դեպք: Ունենք 1276 առողջացած, 50 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով […]

Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտի է անհրաժեշտ. ՄԻՊ գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։ «Այցեր է կատարվել ՀՀ բոլոր սահմանային բնակավայրեր, մեկ տարի շարունակ անդադար մոնիթորինգ է իրականացվել Սյունիքում և Գեղարքունիքում։ Զեկույցում փաստերով ցույց են տրվել վտանգները, բերված են օբյեկտիվ ապացույցներ», – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ […]

«Քաղաքացու օրը» նշելու համար հատկացվելու է 40 միլիոն դրամ. անիմաստ ծախսերից բյուջեն չի՞ ուզում ազատվել. Աղվան Վարդանյան

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել է բյուջետային քննարկումները: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ միայն արտասահմանյան գործուղումների համար նախատեսված է 425 միլիոն դրամ:   «Նկատի ունենալով նախագահի սահմանափակ լիազորությունները՝ այս գումարները մի քիչ շատ-շատ չե՞ն», – Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց Վարդանյանը: […]

Կարևոր է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, հայտնում են կառավարությունից: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ տեսնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: 44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցն է լրանում: Իհարկե, այս ընթացքում էլ այդ աշխատանքը երբեք չի դադարել, բայց տարելիցի կապակցությամբ […]

«Զանգում, սպառնում են՝ կամ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ցուցակից դուրս եկեք, կամ աշխատանքից». ահազանգ Մասիս խոշորացված համայնքից. aravot.am

Մասիս խոշորացված համայնքի կազմում գտնվող համայնքապետարաններից Aravot.am-ը ահազանգ ստացավ, որ դեկտեմբերի 5-ին այս համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ճնշումներ են իրականացվում Մասիս համայնքի գործող ղեկավար Դավիթ Համբարձումյանի ձևավորած «Դավիթ Համբարձումյան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված մի շարք անձանց նկատմամբ: Նշենք, որ Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին նաև իր թեկնածուն է առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, […]

ԱԱԾ-ի կողմից ձերբակալված երկու բարձրաստիճան սպաները Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ էին տվել․ հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով գործի շրջանակներում ԱԱԾ-ի կողմից օրերս երկու զինվորականի ձերբակալության դեպքին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Օրերս տեղեկացանք, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն ձերբակալել է նույն գործով մինչ այդ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննված ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի