«Որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում». Էդուարդ Աղաջանյանը՝ հայ գերիների մասին
Արդյո՞ք հնարավոր է տարածքների, անկլավների փոխանակում, այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հնչեցրած հարցին ՔՊ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց. «Հարցի պատասխանը ստանալու համար մենք պետք է անցնենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի միջով: Ենթադրում եմ, որ կպատկերացնենք, թե ինչ ծավալի մասին է խոսքը»: Ըստ իշխանական պատգամավորի՝ շատ հարցեր կհստակեցվեն, երբ ստեղծվի համապատասխան հանձնաժողովը, […]




































