23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից», – ասված է Փաշինյանի որոշման մեջ։

«Կազմակերպված իշխանազավթո՞ւմ, փախո՞ւստ, թե՞ պատահական զուգադիպություններ»

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2022 թվականի հունվարի 13-ին հանդիպում է տեղի ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նախագահի հրաժարականի դեպքում նրան այդ պաշտոնում փոխարինելու պատասխանատվություն ունեցող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։  Հանդիպման հաջորդ օրը Արմեն Սարգսյանը մեկնել է Հայաստանից ու այլևս չի վերադարձել՝ հունվարի 23-ին հայտարարելով իր հրաժարականի մասին։ Այդ ժամանակահատվածում, […]

Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով

Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը իր ինսթագրամի էջում, կիսվել է նոր ֆոտոշարքով: Լուսանկարներում Փաշինյանի դուստրը ներկայացել է մուգ կապույտ, լայն թևերով զգեստով և արձակված վարսերով: Ավելի վաղ Փաշինյանի դուստրը մեկ այլ ֆոտոշարք էր ներկայացրել, որտեղ կրում էր աշխարահռչակ դիզայներ «Manolo Blahnik» -ի արտադրության տարբերանշանով կոշիկները: Այս կոշիկների միջին արժեքը սկսվում է մոտ 500 ԱՄՆ դոլարից: Մարիամ […]

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. նա գործունեությունը կիրականացնի հեռավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական, հայտնում են կառավարությունից։   Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:   Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք. արձանագրվել է 1 մահ

Հունվարի 26-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1931 նոր դեպք: Կատարվել է 7721 թեստավորում, առողջացել՝ 147 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 վարակակիր։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 696-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 408 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8033 դեպք է արձանագրվել: […]

«Ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ», «անասուն, էշ», «Քո ծնողն է անտակտ խուլիգանը». «կթքեմ վրեդ». ԱԺ-ում կրքերը թեժացան /տեսանյութ/

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՌԱՀ անդամի ընդդիմության թեկնածուի հարցը։ Թեկնածու Ռուբեն Հակոբյանը երբ ելույթ էր ունենում, նիստը նախագահող Սիսակ Գաբրիելյանը նրան առաջարկեց դադարեցնել ելույթը: «Ձեր տարիքը հարգելով եմ ասում, չեմ ուզում այստեղ այլ բան ծավալվի։ Նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար Ձեր ելույթն ավարտվում է», – հայտարարեց Սիսակ Գաբրիելյանը։ Երբ Հակոբյանը […]

Փաշինյանի քավորի տղան նկատողություն է ստացել. Բադասյանը չի խնայել․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի եղբոր՝ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի որդին՝ Աշոտ Ղալումյանը, որը 2018-ի հունիսից ՊԵԿ-ում է աշխատում, անցած տարվա դեկտեմբերին կարգապահական տույժի է ենթարկվել։ Թե ինչ կարգապահական խախտում է նա արել, որ Ռուստամ Բադասյանը նրան չի խնայել՝ հաշվի չառնելով անգամ քավորի անձը, եւ գրավոր կարգադրությամբ նկատողություն է տվել՝ ծառայողական քննության արդյունքում։ Ուշագրավ է […]

Հայաստանը մոտ 6 միլիարդ դրամ է վճարել պատվաստանյութերի համար․ Արա Զոհրաբյան

Հայաստանը մոտ 6 միլիարդ դրամ է վճարել պատվաստանյութերի համար, եւ հարկատուներն են վճարում դրանց համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ կամք» նախաձեռնության անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ «1. Հարկ վճարող քաղաքացին վճարում է պատվաստանյութի համար Առողջապահության նախարարությունից հայտնում են (տես կցված նյութը), որ 2021թ. կորոնավիրուսի պատվաստանյութերի համար Հայաստանի Հանրապետությունը վճարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի