13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Խնդիրը Ուկրաինան չէ, որն իր պոպուլիստ ղեկավարության պատճառով կործանվում է բախման թատերաբեմում»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ օպերացիայի առաջին իսկ օրվանից սկսվեց նաև Արևմուտքի տնտեսական պատերազմը Ռուսաստանի դեմ։ Այլ կերպ, քան զուգահեռ պատերազմ, այն անվանել չի ստացվում։ Նախ այն, որ կիրառվող ֆինանսա-տնտեսական միջոցառումների ծավալը՝ համաշխարհային պրակտիկայում նմանը երբեք չի ունեցել։ Եվ երկրորդ, չհայտարարված տնտեսական պատերազմի պաշտոնական նպատակը՝ ՌԴ տնտեսության քայքայումն է։ […]

Մեկնարկել են Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հայկական մասի դաշտային աշխատանքները

Մեղրիում և Երասխում շուրջ 43 կմ հատվածում գեոդեզիական հանութագրման աշխատանքներ կիրականացվեն և ուսումնասիրության արդյունքներով կհստակեցվեն այն չափորոշիչները, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրվեն, կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Առկա հատվածներում կուսումնասիրվեն թունելներ, սրահներ, կայարաններ, ոռոգման խողովակաշարեր և այլն։ Դրանց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա։ Մասնագիտական խումբ ենք գործուղում այնտեղ՝ ուսումնասիրությունն իրականացնելու համար։ Խմբի հետ կաշխատեն նաև ՀԿԵ-ի մեր երկու գործընկերներ, […]

Զիջե՞մ, թե՞ ոչ

Ամեն փոքր դեպքից ու մանրուքից հաճախ կարող ենք մինչև անգամ վեճի բռնվել մեր սիրելիների, մեր հարազատների ու մտերիմների հետ։ Փոքրիկ հարցերը հաճախ որոշիչ են լինում մարդկային հարաբերությունների շարունակման, ընթացքի համար, քանզի հենց նման վեճերում ու քննարկումներում է, որ ի հայտ է գալիս մարդու տեսակը։ Նման վեճերից, փոքրիկ ու աննշան դեպքերից է, որ հնարավոր է հասկանալ […]

Փաշինյանի կալավանցի օգնականը՝ մարզպետ

Վարչապետի նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Հարցը ներառված էր կառավարության նիստի օրակարգում։ Հիշեցնենք՝ Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի որոշմամբ փետրվարի 16-ից մեկամսյա ժամկետով գործուղվել էր Սյունիքի մարզ։  Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար: «Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որ արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության և ձեր սպասելիքները», – ասաց Ռոբերտ Ղուկասյանը:  Ավելի վաղ […]

«Դվինում» 800 հոգու հյուրասիրություն՝ 13 մլն դրամի չափով. ՊՆ-ն կնշի Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը կնշվի «Դվին» հյուրանոցում, հրավիրված կլինի 800 մարդ, յուրաքանչյուրի հյուրասիրության համար կծախսվի 16.653 դրամ, ընդհանուր ծախսը կկազմի 13 միլիոն 322 հազար դրամ։ Այս մասին որոշումն այսօր չզեկուցվող հարցերի օրակարգում ընդունվեց գործադիր մարմնի նիստում։ «Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը», – այսպես է նշված որոշման հիմնավորման մեջ։ Բացի […]

Հայկական օրակարգ. անձերից ու քաղաքական շահերից վեր

Այլընտրանքային նախագծեր խումբը սկսում է «Հայկական օրակարգ» ծրագիրը։ Նպատակն է՝ հնարավորիս լայն ընդգրկումով քննարկել մեր երկրի բարդ խնդիրները, անելիքները, պատերազմից ու պարտությունից  հետո Հայաստանի վերականգնման ճանապարհը՝ չխուսափելով որևէ դժվար կամ ցավոտ հարցից։ Այս ծրագիրը պետք է լինի մտքերի, գաղափարների, առաջարկների, գործողությունների հարթակ։ Մենք մեր առջև դրել ենք այդպիսի խնդիր։ Սա չի լինելու բացառապես գործող իշխանությանը […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 18 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք

Մարտի 3-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Կատարվել է 3382 թեստավորում, առողջացել՝ 486 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 757 դեպք, որոնցից 404 157-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6472 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8505 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

Գյուղացիներին կոչ եմ անում մաքսիմալ շատ մշակել իրենց հողերը, սննդամթերքի գներն աճելու են. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է անում «մաքսիմալ շատ մշակել իրենց հողերը»։ «Այս բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով՝ ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են և գյուղատնտեսությունը դառնում է ավելի հրապուրիչ։ Այն, ինչ մեկ կամ երկու տարի առաջ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ […]

Հայաստանն այժմ ակտիվ ցիկլոնի գոտում է, եղանակը ցրտելու է. Սուրենյան

Վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ամբողջ տարածքում դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքով, հանրապետության առանձին շրջաններում, մասնավորապես Ամասիայում, Ֆանտանում, Ապարանում, Ամբերդում, Արագած լեռան մերձգագաթային […]

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի