07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մոսկվայի ու Բաքվի ջրերը մի առվող չեն հոսում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել էլ.
 
«Ընդամենը 1,5 ամիս էլ չի անցել ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագրից, բայց Մոսկվայի ու Բաքվի ջրերը մի առվող չեն հոսում։
 
Ադրբեջանը կտրուկ պատասխանեց ՌԴ -ին՝ մեղադրելով դաշնակցային պարտականությունները չկատարելու մեջ։
Ակնհայտ է,որ հնարավոր են վտանգավոր զարգացումներ։
Իսկ այն որ պաշտոնական Բաքուն ոչ միայն հայատյաց է, այլ նաեւ ռուսատյաց ասել եմ թե հրապարակային, եւ թե իմ ռուս բարձրաստիճան գործընկերներին խորհրդարանական քննարկումների ժամանակ դեռ տարիներ առաջ։
Այս պայմաններում շատ կարեւոր է թույլ չտալ Հայաստանում թուրք-նատօական «5-րդ շարասյան» հակառուսական գործունեության ակտիվացումը։
 
Հ.Գ. Տրամաբանությունից դուրս է նաեւ Նիկոլի քայլերը։
Մի կողմից Պուտինի հետ է խոսում ու աջակցություն ակնկալում , մյուս կողմից՝ հանդիպում բացահայտ հակառուսականություն տարածող գործիչների «աստղաբույլի» հետ»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ