12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաքուն բացահայտել է Հայաստանին ներկայացված առաջարկների հինգ կետերը

Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի 5 հիմնարար սկզբունքները, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան։   «Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքները մի քանի օր առաջ միջնորդների միջոցով փոխանցվել են Երևանին։ Երկու երկրները (Ադրբեջանը և Հայաստանը) կարող են այս սկզբունքների հիման […]

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավոն) ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց:   Վերաքննիչ դատարանը հրապարակել է Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով որոշումը: Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։

Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է. Թագուհի Թովմասյան․

Արցախում հումանիտար ճգնաժամը խորանում է։ Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Ադրբեջանցի զինվորականները, նրա խոսքով, թույլ չեն տալիս նույնիսկ ռուս խաղաղապահներին մոտենալ գազատարի՝ ավելի վաղ վնասված հատվածին։ «Նրանք թույլ չեն տալիս վերականգնել այն։ Այդ պատճառով Արցախում տրանսպորտի հետ կապված խնդիրներ […]

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Մարգարիտ Ազարյանը ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից։   «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Մարգարիտ Ազարյանին 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»։   Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մայրն […]

Եթե չփակեք մեր երկինքը, ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում, դա ժամանակի հարց է․ Զելենսկին կրկին դիմել է ՆԱՏՕ-ին

Անցյալ տարի ես զգուշացրել էի ՆԱՏՕ-ի ղեկավարներին՝ եթե Ռուսաստանի դեմ խստագույն կանխարգելիչ պատժամիջոցներ չլինեն, նա պատերազմ կսկսի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Եվ ես ճիշտ էի։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ եթե չփակեք մեր երկինքը, ապա ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում՝ ՆԱՏՕ-ի տարածքում։ Դա միայն ժամանակի հարց է»,- գրել […]

Չավուշօղլուն Անթալիայում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, անդրադարձել է նաև Հայաստանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Մասնավորապես նշել է, որ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, կարևորում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։ Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր և այժմ սպասում են Հայաստանի արձագանքին։ «Երբ պարոն […]

Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին. բանակցություններ կազմակերպելու համար դիմել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին։ «Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու […]

Երբ կավարտվի ռուս ուկրանինական պատերազմը ըստ փորձագետի

Կարծում եմ՝ առաջիկա շաբաթներում, առավելագույնը մեկ կամ երկու ամիս, հատուկ ռազմական գործողությունները ավարտվելու են, ավարտվելու է ակտիվ փուլը։ Ռուսաստանի համար հաջող ելքն ուղղակի անխուսափելի է, պարզապես քանի որ խնդիր է դրված, որ խաղաղ բնակչությանը հնարավորինս հեռու պահել հնարավոր աղետներից, դրա համար էլ ռազմական գործողություններն այսքան ձգվում են։  Այս մասին քիչ առաջ ՌԴ դեսպանատան մոտ մեկնարկած […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ԽԾԱԲԵՐԴ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Գյուղը գտնվում է հանրապետության հարավային հատվածում, Հադրութ շրջկենտրոնից` 64 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 137 կմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի