12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ե՞րբ եք հրաժարական տալու». Քերոբյանին հիշեցրեցին խոստումները

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրեց նախկինում ասածները: Քերոբյանը, հիշեցնենք, հայտարարել էր. «Ես ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Նախարարը նաև ասել էր՝ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ՝ հրաժարական կտա: «Ե՞րբ եք հրաժարական տալու», – հետաքրքրվեց պատգամավորը: Արեգնազ Մանուկյանն ընդգծեց, թե այսպիսի վարքագծով Քերոբյանը տեր չի կանգնում իր խոսքին, զրոյացնում է […]

Սփյուռքը սկսել է մաշվել ու գունաթափվել, անտարբերանալ, հուսախաբ լինել Հայաստանի նկատմամբ․ Արամ Ա

Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 14-ին անցկացրել է հանդիպում-խորհրդակցություն լիբանանահայ մտավորականների հետ` 2022 տարին «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով: Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջում այդ հանդիպմանն ունեցած ելույթից մի հատված է հրապարակվել՝ կապված 2022-ը Սփյուռքի տարի հռչակելու պատճառների հետ» «Ինչո՞ւ «Սփիւռքի Տարի»: Նման հռչակում մը կատարելու լուրջ պատճառներ ունէի, որովհետեւ Սփիւռքը սկսած է ծաւալիլ […]

Սերժ Սարգսյանը ասուլիսի փոխարեն հարցազրույց կտա․ «Հրապարակ»

«Տարեվերջին ՀՀԿ-ից հաղորդել էին, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին կհրավիրի ասուլիս եւ «նոր մանրամասներ կհայտնի հանրությանը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացից»: Ենթադրվում էր, որ նա պատասխանելու է Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսում հնչած հայտարարություններին։ Երեկ տեղեկացանք, որ որոշվել է ոչ թե ասուլիս հրավիրել, այլ հարցազրույց տալ, որի ժամանակ կներկայացվեն բանակցությունների ընթացքում մշակված եւ […]

Ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ականներն Իրկուտսկում․ «Հրապարակ»

 «ԽՍՀՄ-ի ժամանակ արտասահման մեկնելիս միշտ խմբում ընդգրկում էին КГБ-ի գործակալի։ Դա բոլորը գիտեին։ Բայց որ ԽՍՀՄ փլուզումից 30 տարի հետո՝ ՀՀ վարչապետի 2022թ․ հունվարի 5-ի որոշմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում կընդգրկվեին մեկ ծպտյալ կագեբեշնիկ կապիտան ու եւս մեկ ցածրաստիճան՝ ԱԱԾ-ից, աներեւակայելի էր։ Այս տարվա հունվարի 24-28-ը Իրկուտսկում կայանալու է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի […]

Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթի զրուցակիցն է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, ում հետ զրուցել ենք օրենքից եւ առավելեւս քաղաքականությունից դուրս: Հայտնի դատավորը առաջին անգամ խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերման, ամենախորը ափսոսանքի, դավաճանության եւ այլ հարցերի մասին` պատասխանելով «Իրավունքի» բլից հարցերին. – Պարոն Ազարյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար: – Սրբություն: – Արցա՞խը: – Հայրենիք: – Զինվո՞րը: – Երեխաս: […]

Ադրբեջանցիները զանգահարում են արցախցիներին և շահավետ գործարք առաջարկում․ «Հրապարակ»

«Արցախի մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։ Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը փորձում է ցանկացած ճանապարհով տիրանալ Արցախին։ Իսկ համաձայնողներ կա՞ն՝ վաճառողներ։ «Իհարկե՝ ոչ»,- […]

Ով է մահվան ցանկը թաքցնելու պատասխանատուն․ «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարարությունը, չպահպանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մեկամսյա ժամկետը, երեկ՝ հունվարի 18-ին (հանձնարարականը դեկտեմբերի 2-ին էր եղել), հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը»: Նախարարությունը, սակայն, թվային պատկեր չի ներկայացնում՝ ինչ անճշտության մասին էր խոսքը, ինչը ոչ թե սոսկ թվեր են, այլ մարդկային կյանքեր ու ճակատագրեր: Ըստ Ազգային ժողովի […]

Նոր բախում. երկու կառույցների ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ հակասություններն արդեն տեղափոխվել են հրապարակային դաշտ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դատախազությունը պատերազմ է հայտարարել Հակակոռուպցիոն կոմիտեին: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի […]

Դպրոցներում կլինի սիրողական մակարդակի կրթություն. «Ժողովուրդ»

Չնայած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեկ օր է, ինչ տեղադրված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, սակայն արդեն հասցրել է այս պահի դրությամբ հավաքել 15 դեմ եւ հինգ կողմ ձայներ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է բարելավել համակարգը, անցնել ներառական համընդհանուր կրթության, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը։ Իհարկե, առաջին հայացքից կարող է հիանալի նախագիծ թվալ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի