17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուղերձն է հղել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով   «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Այսօր, համախմբվելով մեր սրբազան տաճարներում, մեր քայլերն ուղղելով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, դեպի աշխարհասփյուռ համայնքներում կանգնեցված խաչքարեր ու հուշակոթողներ, մեր խոնարհումն ենք բերում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Նրանք զոհ գնացին […]

Բոլոր միջոցներով հակազդենք թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող, մորթապաշտ տեսակին. Սերժ Սարգսյան

Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․   «Այսօր՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես վերահաստատում եմ նախկինում հնչեցրածս ուղերձը՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր: Քանի դեռ Թուրքիայի Հանրապետությունը պետական ամենաբարձր մակարդակով որդեգրել է սեփական հանրությանն ու աշխարհին մոլորեցնելու քաղաքականություն և […]

Այսօր Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցն է

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։   Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, […]

«Այդպիսի բան երկրորդ նախագահի գրասենյակից չի եղել»․ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին համոզել չկարողանալու մասին լուրերի առիթով

«Ձեր տեղեկությունը սխալ է, կամ հարցն եք սխալ ձևակերպում։ Այդպիսի բան երկրորդ նախագահի գրասենյակից չի եղել, էդ ինչ-որ մի թերթ հնարել է, իսկ ես գիտեմ՝ ում միջոցով է հնարել»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Aravot.am-ը Սերժ Սարգսյանին հարցրեց՝ դատելով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի արձագանքից՝ հրապարակված այն տեղեկությանը, որ Դուք պատրաստվում եք […]

Հանրության փողերով գոյությունը պահող հանրային Հ\Ը-ն ինչու՞ չի խոսում բազմահազարանոց երթի մասին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Թրքա-սորոսական կայքերը` հասկացանք: Իսկ հանրության փողերով գոյությունը պահող հանրային Հ\Ը-ն ինչու՞ չի խոսում բազմահազարանոց երթի մասին: Թեկուզ քննադատաբար: Վախը…»:

«Ներքին թուրք» Եռաբլուրը դարձրեցիր երկրորդ Ծիծեռնակաբերդ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նիկոլ, այսօր եւ վաղը հայ ժողովուրդը ոգեկոչելու է իր նահատակների հիշատակը։   Իսկ հետո գալու է քո հետեւից։ Որովհետեւ դու հին ցավին գումարեցիր նորը։   Որովհետեւ առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը։ Որովհետեւ նախնիների ոսկորներին ավելացրեցիր երիտասարդների աճյուններ։   Որովհետեւ որպես «ներքին թուրք» Եռաբլուրը դարձրեցիր երկրորդ Ծիծեռնակաբերդ»։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի