#ՀԻՄԱ. Ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտները, դավաճանները, հայրենավաճառները, անհայրենիքները, շողոքորթները, փողապաշտները, անաստվածներն ու անշրջելի տգետներն այսօր չեն գնալու ո՛չ Ֆրանսիայի հրապարակ, ո՛չ էլ ԱԺ նիստերի դահլիճ: Մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, հայրենատեր մարդկանց կոչ եմ անում, հնարավորության դեպքում անպայման միանալ այսօրվա հավաքին: Դրանով դուք ցույց եք տալու, որ աջակցում եք համաժողովրդական շարժման անունից […]
Հունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Հունիսի 10-ին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում»,- ճեպազրույցում ասել է նա։ Ակնկալվում […]
Ընդդիմության պահանջով՝ Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստ է նշանակված: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կլինի ԱԺ-ի մոտ, բայց շենք չի մտնի: Այդ մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ «Պարոն Վանեցյանը նիստին չի մասնակցի, բայց նա ԱԺ շենքի առջև հավաքված քաղաքացիների կողքին կլինի»,-նշել է Հակոբյանը:
«Հայաստան» դաշինքը ֆեյսբուքյան իր էջում քարտեզներ է հրապարակել եւ գրառում արել: Գրառման մեջ ասվում է. «Նիկոլիզմի հետևանքները և զարգացման հեռանկարները Նայի’ր նկարին. սա’ էր թավշյա հեղափոխության արդյունքը։ Մի՞թե այսպիսով մեր հազարամյա պատմությունը պիտի ավարտվի։ Արդյո՞ք մենք դա թույլ ենք տալու։ Հա՜յ մարդ, միացի՜ր, սա սովորական քարտեզ չէ, սա մեր բոլորի տունն է, որտեղ […]
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս մարդուն ինչու՞ են միայն դավաճան ասում: Այս մարդն իմաստու´ն դավաճան է, ազնի´վ դավաճան է: Ինչ ասել է` արել է, բայց ճիշտ հակառակը»:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Զինված ուժերի բարեփոխումների, մասնավորապես, թուրքական մոդելին անցնելու շրջանակներում, 4 նոր հատուկ նշանակության զորամասեր է ձևավորել (Коммандо)։ Ադրբեջանական լրահոսից ակնհայտ է, որ դրանք ամբողջությամբ պատրաստության են անցել թուրքական զորավարժարաններում և նմանատիպ զորքերի պատրաստության համար նախատեսված վայրերում։ Նախատեսված է, որ հետագայում նմանատիպ ստորաբաժանումների մի մասը […]
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի իրավապահներ, ու՞ր են խոստացված տեսանյութերը… չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞… վաաայ, բա ի՞նչ եք անելու, բա չեղած բանը ո՞նց եք գտնելու, լավ բան չեղավ, ո՞վ քաշեց… բա ո՞նց եք տակից դուրս գալու, արդեն ուզում եք հիշել չէ՞, թե ով առաջինն […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հերթական ապատեղեկատվությունն է։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ճարտարի մարզամշակութային պալատն է, Մարտունու շրջան, Արցախ: Կառուցվել է 1969թ Գևորգ Թամանյանի(Ալեքսանդր Թամանյանի որդու) նախագծով: Նույնանման կառույց է նախագծել և կառուցել նաև Մարտունի քաղաքում: Ճանաչեք, որ գիտակցեք, թե ինչ ենք կորցնում Հ.Գ. իսկ որոշները շարունակում են Հայաստանի խորհրդային շրջանը ներկայացնել բացառապես բացասական երանգով՝ կեղծելով պատմությունը… Գյուղում մշակույթի պալատ. համեմատեք […]
























