17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահը կստորագրի եւ հայտարարություն կանի. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ համապատասխան հրամանագիրը մոտ օրերս կստորագրի: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախագահը նաեւ  հայտարարություն է անելու: Նախնական տեղեկություններով,  Սերժ Սարգսյանը կասի, որ պետք է քաղաքական կուսակցությունները հնարավորինս քաղաքական դեմքերի ներառեն իրենց համամասնական ընտրացուցակներում: Այսպիսով` Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարը կբացի խաղաքարտերը` ակնարկելով, որ բոլոր այն կուսակցությունները, […]

Հանրահայտ հաղորդավարուհին ծննդյան օրն ինքն իրեն կուրծք է նվիրել

Մոսկովյան գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել երեկույթ՝ հայտնի հաղորդավարուհի Մաշա Մալինովսկայայի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Երեկոյի ընթացքում հաղորդավարուհին փայլում էր իր նոր՝ չորրորդ համարի կրծքերով: Եվ բոլորին միանգամից պարզ է դարձել, թե ինչ նվեր է ինքն իրեն նվիրել Մաշան: Մալինովսկայան ստիպված է եղել խոստովանել, որ իր կրծքերը եթարկվել են վիրահատական միջամտության: Սակայն հաղորդավարուհին հայտարարել է […]

Գյումրեցի Գեւորգը դարձավ Սարկոզի

Գյումրիում, այսօր  հունվարի 25-ին,  ժամը 14:30-ին ծնված տղա երեխային անվանակոչել են Սարկոզի՝  ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի:  Նորածնի հայրը` Կարապետ Ավետիսյանը, պատմեց, որ նախապես որոշել էին որդու  անունը դնել  պապի անունը` Գեւորգ: Սակայն  Ֆրանսիայի Սենատում նախօրեին  ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի կապակցությամբ  տղայի անունը  դրեցին  Սարկոզի, Ֆրանսիայի նախագահի պատվին:    Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն […]

Հայոց արծիվներն ընդդեմ աղանդների /վիդեո/

“Հայոց արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները  անցած շաբաթ եւ կիրակի օրերին   Գեղարքունիքի Մարտունու եւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջաններում էին: Այստեղ  պաշտոնապես   բացվեցին կազմակերպության   11 մասնաճյուղ-գրասենյակներ: Դրանցով մասնաճյուղ-գրասենյակների թիվը հասավ 188-ի: Գյուղական համայնքներում արծիվներին դիմավորում էին աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգեւորությամբ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց Արծիվներ”  հայրենասիրական ՀԿ  առաջնորդ Խաչիկ Ասրյանը ինչպես […]

Հեղափոխականների նոր միություն` անհայտ ծագումով

Նորաստեղծ  “Անհատ քաղաքացիների միությունը” հրավիրել էր իր անդրանիկ նիստը , որի “….օրակարգում դրված էր առաջիկա  ԱԺ ընտրությունների  հետ  կապված  միության հստակ դիրքորոշումը եւ կոնկրետ առաջարկությունները”: Հնչեցին բոցաշունչ ելույթներ , որոնցից եւ ոչ մեկում չգտանք դրանց պատասխանները: Մասնակիցներին  տրամադրվեց միության հայտարարությունն`  ուղղված երկրի նախագահին,  պետական կառույցներին եւ   հասարակակական կազմակերպություններին, Մասնավորապես  կոչ էր արվում  վերափոխել ընտրությունների անցկացման […]

՞Մանթո՞, ՞աբիժնիկ՞… փողոցային բառապաշար Շեւչենկոյի անվան դպրոցից

Երևանի Տ.Շեւչենկոյի անվ. թիվ 42 ավագ դպրոցի  վերաբերյալ  հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասված է. ‘  Հավաստի աղբյուրներից տեղեկացել ենք որ 42 ավագ դպրոցում ներքին խժդժություններ են տեղի ունենում: Փոխտնօրեններ Աիդա Շահվերդյանը և Լիանա Ավագյանը դավադրություն են կազմակերպում նոր տնօրեն Էլեոնորա Թումանյանի դեմ :Այդ դավադրության դեմ են դուրս եկել ուսուցիչներ Անահիտ Մկրտչյանը և Էմմա Իսպիրյանը: Տնօրենը […]

Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը դեռ փակ են

Հունվարի 25-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Ուշադրություն. Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դեռևս շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Henaran.am-ին տեղեկացնում են Տրանսպորտի և կապի նախարարությունից

ՀԱԿ-ի Տիգրանը կամ Անժելայի ‘տղամարդը’

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ` հունվարի 24-ին,  միևնույն ժամին  հասարակական հնչեղություն ունեցող 3 դատական նիստ էր նշանակված: ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” Կարեն Արայանի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցի լսումը: Բնականաբար, իրավական թեմաներով լուսաբանող լրագրողները չէին […]

Այսուհետ ավելի պարզ կլինի` երբ դիմել և երբ չդիմել Մարդու իրավունքների պաշտպանին

Այսօր գործարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի նոր ինտերտնետային կայքէջը`www.pashtpan.am: Նոր կայքի միջոցով այսուհետ մարդիկ կարող են առցանց դիմել Պաշտպանին: Դիմելու ձևը և կարգը հստակ ներկայացված է կայքում: Շատ մարդիկ տեղյակ չլինելով Պաշպանի` օրենքով սահմանված լիազորություններին,  հաճախ դիմում են այնպիսի խնդիրներով, որոնք չեն կարող լուծվել այս մարմնի գործառույթների շրջանակում: Այժմ արդեն նոր կայքում հստակ և մատչելի ներկայացված […]

‘’Ֆրանսիան ապացուցեց նվիրվածությունը համամարդկային արժեքներին’’.Արթուր Բաղդասարյան

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնին, որում մասնավորապես ասված է.  “Հարգելի պարոն Դելոն, Թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի  կողմից  ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ և շնորհակալական խոսքս հղել Ֆրանսիայի  բարեկամ ժողովրդին: Ընդունելով օրինագիծը` Ֆրանսիան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի