22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

2500 միկրոավտոբուսների կեսից ավելին մինչեւ տարեւերջ կփոխարինվեն ավտոբուսներով. քաղաքապետ

Այսօր քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը զեկուցել է Տարոն Մարգարյանին,  որ շարունակվում են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի գնահատման ուղղությամբ մշտադիտարկման աշխատանքները, որի արդյունքում հայտնաբերվող թերացումների մասով անմիջապես ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է Երեւան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցին եւ նշել է, որ առաջիկայում այն կհաստատվի ու հանձնարարել է ներկայացնել ըստ այդմ հայտարարվող մրցույթի ժամանակացույցը եւ բնակչությանը իրազեկել երթուղիների ուղղությունների մասին:

‘’ Գործող մոտ 2500 միկրոավտոբուսների թիվը մինչ տարեվերջ մենք պետք է կրճատենք եւ հասցնենք 1200-1300 հատի: Զուգահեռաբար դրանք պետք է փոխարինենք մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսներով ‘’,-նշել է Տարոն Մարգարյանը:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ