25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեշտ չէ կնոջը քաղաքականության մեջ

“Մենք բոլորս շատ կարեւոր ենք տղամարդկանց համար, դառնանք ավելի կարեւոր”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կանանց միջազգային օրվան ընդառաջ նման ցանկություն հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ թեմայով քննարկմանը ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը կարծիք հայտնեց, որ հարցն ավելի շուտ ոչ թե քաղաքական է, այլ` քաղաքակրթական: Կին պատգամավորը նշեց, որ կանանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին միայն հարստացնում […]

Ինչ հոգեւոր անվտանգության մասին է խոսքը

Այսօր Հայաստանում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն` 14 ճյուղերով, որոնցից 55-ը  աղանդներ են: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն’’ ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Նա հավելեց, որ հոգեւոր վտանգ սպառնում է թե մեր քրիստոնեական կրոնին, թե մշակույթին, թե հեռուստատեսությանը, թե բեմին: Բանախոսը  լրագրողներին ցույց տվեց […]

Քիչ խոսիր ‘Կյանքի խոսք’-ի դեմ, թե չէ դատի կտան

  Հայաստանում հոգեւոր անվտանգության լուրջ խնդիրներ ունենք: Այսօր Հենարան մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց Սուրբ Երրորդություն եկեղեցու  հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով` անընդմեջ խոսում են ժողովրդավարական արժեքներից` խոսքի ազատություն, խղճի ազատություն: ‘’Երեւի լավ արժեքներ են, ասում եմ երեւի, քանի որ տեսնում եմ, որ այդ լավ արժեքները բացասական հետեւանքների են հանգեցնում’’,- ասաց Տեր […]

Եվրոտեսիլի գործադիր կառավարիչը հիասթափված է հայերի կայացրած որոշումից

Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ‘Եվրատեսիլ‘ երգի մրցույթին: Այսօր այդ մասին Հանրային Հեռուստատեսությունը պաշտոնապես տեղեկացրել է Եվրոպական հեռարձակողների միությանը: Հիշեցնենք, որ  Բաքվում Եվրատեսիլին մասնակցության վերաբերյալ հայ հասարակության կարծիքը կիսվել էր: Հայաստանից ՝ Բաքվի Եվրատեսիլին մասնակցի հիմնական թեկնածուներ էին համարվում Դորիանսն ու Լուսիա մունը, ովքեր նաեւ իրենց երգերն էին պատրաստել Եվրատեսիլի համար ու ներկայացրել հանրության դատին: […]

Գաղթականի ընտանիքում ծնված Սարկոզին բողոքում է գաղթականներից

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիայում չափից շատ են գաղթականները, հաղորդում է “AFP”-ը: Նախագահի խոսքվ` գաղթականների ինտեգրացիայի համակարգը գնալով ավելի ու ավելի վատ է աշխատոում, քանի որ կառավարությունը չի կարողանում նրանց համար բնակավայր, աշխատանք եւ դպրոցներ  ապահովել: Սարկոզին կրկնել է իր նախընտրական խոստումը` կիսով չափ կրճատել գաղթականների թիվը: Հիշեցնենք, որ փետրվարին Սարկոզին հայտարարել […]

Գավառում ձնաբքի մեջ ընկած տղամարդը փայտացել է

Երեկ` մարտի 6-ի երեկոյան Գավառի տարածքում սկսված ձնաբուքը 60-ամյա տղամարդու մահվան պատճառ է դարձել: Ինչպես Henaran.am-ի թղթակցին  տեղեկացրին Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից`  Գավառ քաղաքի բնակիչ, 1952 թվականի ծնված Ռուբիկ Սիմոնի Ավետիսյանը  իր տաքսիով մարտի 6-ի երեկոյան ուղեւոր է տեղափոխել Ծաղկաշեն գյուղ: Հետվերադարձին` Գավառ-Ծաղկաշեն հատվածում` նրա մեքենան մնալով բքի մեջ` չի կարողացել շարժվել: Ռուբիկ Ավետիսյանը բջջային […]

Մարտի 8-ին ընդառաջ. Աֆղանստանում սահմանափակում են կանանց իրավունքները

Նախօրեին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հավանության է արժանացրել հոգեւոր խորհրդի առաջարկած օրենքը, ըստ որի սահմանափակվում են կանանց իրավունքները, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Ըստ օրենքի` աֆղան կանանց չի թույլատրվում խոսել հասարակական վայրերում, այդ թվում` աշխատավայրում այն տղամարդկանց հետ, ովքեր իրենց հարազատները չեն: Կանայք պետք է սովորեն տղամարդկանցից առանձին, ինչպես նաեւ չճամփորդեն առանց տղամարդու ուղեկցության: Քաբուլում տեղի […]

“Էժան պրծան”

ՀՀ կառավարության շենքի առջեւ այսօր ցուցարարներ չկան: Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, հանրային պետական շահի անվան տակ իրենց բնակարաններից զրկված եւ փոխհատուցումից դժգոհ քաղաքացիները եւ այլ խնդիրներ ունեցողներն ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջեւ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ արդարություն պահանջում: Ամենայն հավանականությամբ, վերջիններս չեն իմացել, որ կառավարության նիստի օրը փոխվել է: Ավելի […]

Ի՞ նչ է կատարվում գրքերի շուկայում. Շաբոյանը զեկուցեց վարչապետին

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ վերջին օրերին հասարակական քննարկման  կիզկետում հայտնված գրքերի թանկացման խնդրին: Նա նշեց, որ հարկային դաշտում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել եւ որ հարցը պետք է ուսումնասիրեր ՏՄՊՊՀ-ն: Տիգրան Սարգսյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց` ինչպիսին է գրքերի շուկայում ստեղծված իրավիճակը: “Խնդիրն ուսումնասիրել ենք, հանդիպել այս ոլորտում գործող տնտեսվարողների հետ […]

11:00-ի դրությամբ կան փակ ճանապարհներ

Մարտի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ  առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Կապան-Քաջարան-Մեղրիավտո ճանապարհները (որոշ հատվածներ), Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր, Շատջրեք, Մադինա, Արագածոտնի մարզում`Թթուջուր, Նիգավան, Լուսագյուղ, Սարալանջ, Չքնաղ, Նորաշեն, Ձորագլուխ, Ջրամբար, Ափնա, Վարդենուտ, Արագած, Ծաղկաշեն, Սիփան, Բերքառատ եւ Ավշեն գյուղերի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց: Կատարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի