03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ-ն անդրադարձել է ԿԳՆ-ին

Այսօր ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է 2011թ. Կրթության եւ գիտության նախարարության գործունեության ոլորտում առկա թերությունների եւ խնդիրների վերաբերյալ զեկույցը։ Ըստ ՄԻՊ գրասենյակի զեկույցի՝ կրթության եւ գիտության ոլորտում առկա թերություններն ու մարդու իրավունքների խախտումներ հետրյալ են՝ • Նախարարությունը ժամանակին բավարար քայլեր չի ձեռնարկել հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը հստակ սահմանելու ուղղությամբ: • Հրատարակվող […]

Սպասվում են տեղումներ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում` մարտի 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28- ցերեկը` արեւելյան շրջաններում, 29-ին` առավելապես  հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյուն, առանձին հատվածներում` բուք, մերկասառույց,մառախուղ, տեսանելիության փոքրացում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ, 27-28-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-6, 27-ի ցերեկը,  28-ին նույնքանով կնվազի, 29-ի ցերեկը, 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երեւանում՝ մարտի  27-ին, 28-ի գիշերը սպասվում է տեղումներ, հնարավոր է ամպրոպ: 29-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-28-ին հնարավոր է քամու ուժգնացում15-20 մ/վրկ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Փաշինյանի նամակին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում պատասխան կտրվի. ԱԺ փոխնախագահ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը կուսումնասիրվի:  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին փոխանցեց, որ քիչ առաջ ստացվել է ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դիմումը` ուղղված ԱԺ նախագահին: Շարմազանովն ասաց, թե համապատասխան վարչություններին հանձնարարվել է ուսումնասիրել նամակը: Նիկոլ Փաշինյանին, Շարմազանովի խոսքով, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում գրավոր պատասխան կտրվի: […]

Խոտն այրելու փոխարեն ինքն իրեն է այրել

Մարտի 24-ին, ժամը 17.30-ին, Հանրապետական այրվածքների կենտրոնից  ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից ծանր այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 68-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նա այրվածքներն ստացել է հողամասում խոտ այրելու ընթացքում հագուստն անզգուշորեն այրվելու հետեւանքով: Կատարվում է քննություն: […]

Մահ ‘Պոլիտեխնիկում”

Այսօր` մարտի 26-ին, ‘’1-03’’ շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարանի 2-րդ մասնաշնքում մահացած տղամարդ կա: ‘’Պոլիտեխնիկ’’ համալսարան է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, հրավիրվել է նաև դատական բժիշկը: Ինչպես հաղորդում է news.armeniatv.com-ը, հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, դատական բժշկի նախնական […]

Գողացել է մուտքի դուռը

Շվեդական ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով մեղադրվում է դուռ գողանալու մեջ: Առանց դռան մնացած բնակիչը գողին նկատել է ճանապարհին: Նա մեքենայով տուն վերադառնալու ճանապարհին է եղել, երբ տեսել է, որ հակառակ ուղղությամբ ընթանում է մի մեքենա, որի տանիքին դուռ է կապված: Տղամարդը հասկացել է, որ դա իր տան դուռն է: Տուն հասնելով` շվեդը հայտնաբերել […]

Ոստիկանները ձերբակալել են “շիկահերների բանդային”

Բրազիլացի ոստիկանները ձերբակալել են մի կնոջ եւ 2 տղամարդու, որոնք մեղադրվում են տեղի մամուլում “Շիկահերների ավազակախումբ” անունը ստացած հանցավոր խմբի կազմակերպման մեջ: Հետաքննության տվյալներով` ձերբակալված տղամարդկանցից մեկը համակարգել է հանցավոր խմբի գործունեությունը, որի մեջ են մտնում մի քանի շիկահեր կանայք: Կիրթ եւ մի քանի լեզվի տիրապետող այս կանայք հեշտությամբ ծանոթացել են Ռիո դե Ժանեյրոյի եւ […]

‘Շտապօգնության’ մեքենան վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջը

Մարտի 24-ին, ժամը 11.45-ին, ‘շտապօգնությանը’ պատկանող ‘Ֆորդ’  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 32-ամյա մի կնոջ եւ տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության  լրատվական ծառայությունից    

2500 միկրոավտոբուսների կեսից ավելին մինչեւ տարեւերջ կփոխարինվեն ավտոբուսներով. քաղաքապետ

Այսօր քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը զեկուցել է Տարոն Մարգարյանին,  որ շարունակվում են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի գնահատման ուղղությամբ մշտադիտարկման աշխատանքները, որի արդյունքում հայտնաբերվող թերացումների մասով անմիջապես ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է Երեւան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցին եւ նշել է, որ առաջիկայում […]

Նոյան տապանը ազգային արժե՞ք թե՞ շահավետ բիզնես-նախագիծ

Ներկայումս  ‘Հաղթանակ’ զբոսայգում կառուցապատման համար երկու նախագիծ է ներկայացվել, որոնք պայքարում են միմյանց դեմ` կյանքի կոչվելու իրավունքը ձեռք բերելու համար: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին գրող Մերուժան Տեր Գուլանյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ քանդակագործ, նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ովքեր իրենց իրարամերժ կարծիքները հայտնեցին, մասնավորապես, Հաղթանակ զբոսայգում Նոյան տապան կառուցելու նախագծի վերաբերյալ: Մերուժան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի