22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատամարտիկների կանայք եւ մայրերը Երեւանի քաղաքապետի հյուրն էին

Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների մայրերը, կանայք, ինչպես նաեւ կին ազատամարտիկները մասնակցել են Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելությանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տոնի առիթով շնորհավորելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել վերջիններիս հայրենիքին մատուցած ծառայությունների, մեր երկրի արժանի, ճշմարիտ հայրենասեր զավակներ դաստիարակելու եւ տոկունության համար. “Դուք պետք է հպարտ լինեք քանի որ […]

Հայ կինը դիրիժորն է, իսկ տղամարդը` առաջին ջութակը

Բժիշկներ առանց սահմանների’ կազմակերպությունը, որն իր բազմաթիվ մասնաճյուղերն ունի ամբողջ աշխարհով մեկ , 3 տարի առաջ մի ուսումնասիրություն է կատարել, համաձայն որի` արտասահմանցի տղամարդկանց մեծ մասը,  որոնք աշխատանքի բերումով գտնվում են ՀՀ-ում կամ Արցախում, որպես կին ընտրում են հենց հայուհիներին: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Խաչատուր Գալստյանը` խոսելով հայ կանանց յուրահատկությունների մասին: Նրա […]

Կանանց նվիրում էին իրենց իսկ լուսանկարը /ֆոտո/

Այսօր Հյուսիսային պողոտայում կանանց տոնի առիթով յուրատեսակ նվեր-ակցիա էր կազմակերպել ‘Կանանց իրավունքների կենտրոն’ հասարակական կազմակերպությունը: Ակցիան իրականացվել է “Axiom” ստուդիաի հետ համատեղ: Կենտրոնի ներկայացուցիչները պողոտայով անցնող կանանց ու աղջիկներին նվիրում էին իրենց իսկ լուսանկարը: Իսկ ավելի ճիշտ, նրանք առաջարկում էին կանանց ու աղջիկներին լուսանկարվել հատուկ նախապատրաստած տաղավարում, մասնագետ լուսանկարիչների կողմից: ‘Մենք ամեն ամիս կանանց նվիրված […]

Արթուր Աբրահամի շնորհավորական ուղերձը հայ կանանց եւ աղջիկներին

Ապրիլի 7-ի` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ հայ կանանց եւ աղջիկներին շնորհավորական ուղերձ է հղել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը. “Սիրելի հայուհիներ` մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի` գարնան այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով, որ մշտապես զգաք մայրության, գեղեցկության բերկրանքը, լինեք սիրված, առողջ, երջանիկ: Գաղտնիք չէ, որ հայ մայրերը ընտանիքում սյուն […]

Աղոթք` Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 9-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր եկեղեցիներում հավարտ Ս. Պատարագի կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում 1992թ. ապրիլի 10-ին Արցախի Հանրապետության Մարաղա գյուղում ադրբեջանցիների կողմից իրականացված կոտորածի 20-րդ տարելիցի կապակցությամբ աղոթք կբարձրացվի նաև ցեղասպանության անմեղ զոհերի համար: Henaran.am-ին հաղորդում են Մայր Աթոռ Ս.Էջմիածնի մամլո գրասենյակից

Նազենին հեռացել է, բայց “Երջանկության մեխանիկա”-ն Հանրայինի նախագիծն է

“Հանրային” հեռուստաընկերությամբ  Նազենի Հովհաննիսյանի վարած “Երջանկության մեխանիկա”  նախագիծը Հանրային հեռուստաընկերությանն է, եւ “Հանրայինն” է որոշում թե երբ կավարտվի նախագիծը”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Հանրայինի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը, հավելելով, որ առաջիկայում հաղորդաշարը կավարտվի: Հիշեցնենք, որ օրեր առաջ Henaran.am-ը գրել էր, որ չնայած Նազենի Հովհաննիսյանը հունվարից հեռուստաընկերության աշխատակից չէ, բայց եթերում շարունակվում է նրա հաղորդաշարը: Տնօրենի խոսքով, […]

“Հանրայինն” օգտվեց վերջին հնարավորությունից

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, ապրիլի 8-ից  մինչեւ մայիսի 4-ը, հեռուստա-ռադիոընկերությունները իրավունք չունեն եթեր արձակել պատգամավորի թեկնածուների մասնակցությամբ հոլովակներ, տեսաֆիլմեր: Երեկ “Հանրային” հեռուստաընկերությունը ցուցադրեց “Հարսնացուն հյուսիսից” ֆիլմը, որտեղ առանցքային դերերից մեկը  Հայ ազգային կոնգրեսի ցուցակի 61-րդ հորիզոնականում գտնվող Երվանդ Մանարյանինն է: “Դե օրենքը` օրենք է, եթե կարգն այդպիսին է, ապա թող ցույց չտան: Բայց միայն […]

Կործանիչ ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա /վիդեո/

Ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա ամերիկյան Վիրջինիա Բիչ քաղաքում: Ինչպես տեղեկացնում է “Associated Press”-ը, տուժել է 7 մարդ, եւս 3-ն անհայտ կորած են համարվում: Քաղաքին մոտ ռազմական բազա է տեղակայված, որտեղից էլ փորձել է թռիչք կատարել ինքնաթիռը, որը կառավարելիս է եղել ուսուցման կուրս անցնող երիտասարդ օդաչուն, չնայած նրա կողքին փորձառու հրահանգիչ է եղել: […]

20-ամյա հաշմանդամ գեղեցկուհին հաղթահարում է` ժպտալով /վիդեո/

Ախալքալաքից 20-ամյա հատուկ կարիքավոր Անահիտ Աբաջյանը երեկ դարձավ “Ունիսոն” ՀԿ-ի կազմակերպած  հաշմանդամ կանանց գեղեցկության  “Միսս գեղեցկություն-2012” մրցույթի հաղթող: Նա հուզված էր, չէր հավատում հաղթանակին: Գտնում է, որ իրենից լավ ու ավելի գեղեցիկները կան: Անահիտը մանկապարտեզ եւ  դպրոց չի հաճախել: Չնայած ուսուցիչ էին վարձել, բայց ինքն է ծնողների, ընկերների օգնությամբ սովորել գրել-կարդալ: Չի նախանձել ոչ մեկին […]

Ձվերն ու ընտրությունները

‘Այս տարի մեզ հաջողվեց առանց գնային ցնցումների տոնել Զատկի տոնը` ի տարբերություն նախորդ տարիների մղձավանջի’,- այդ մասին “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` ձվի հետ կապված թանկացումներ չեղան, եւ անմիջական արտադրողի կողմից ձվի բացթողնման գինը 35-40 դրամ է մնացել: Բանախոսի կարծիքով` այն, որ այս տարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված