18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին

«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ օգոստոսի 31-ին Մոսկվայում ծրագրվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:   24News-ին կառավարության լրատվականից փոխանցել են, թե՝ «վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տրվում է պատշաճ տեղեկատվություն»:

Առաջին քրիստոնյա ժողովրդի ծոցից ծնված իշխանությունը չի´ կարող անբարոյական լինել. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի ժամանակ կարծիք կար, որ այս իշխանությունը, ի տարբերություն նախորդների` ծնվել է ժողովրդի ծոցից: Սա ամենամեծ կեղծի´քն է, ամենամեծ լկտի սուտը:   Որովհետև, առաջին քրիստոնյա ժողովրդի ծոցից ծնված իշխանությունը չի´ կարող անբարոյական լինել: Հինգ հարյուր տարի պետականություն երազած Հայ ժողովուրդը չի´ կարող կայացած պետության […]

Վարչապետն ու իր եղբայրը. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»

2022-ի հունիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով իր եղբոր՝ 1 տարվա ընթացքում 4 ընկերություններում տնօրեն նշանակվելու մասին հարցին, ասել էր. «Տեսեք՝ ինչ ահասարսուռ է հնչում՝ 4 ընկերության տնօրեն։ Իրականում 1 ընկերությունների խմբում է տնօրեն աշխատում: Ես կարող եմ սեփական օրինակով ասել՝ երբ ժամանակին զբաղվում էի լրատվամիջոցի գործերով, կար թերթ, կար […]

Նախատեսվող եռակողմ հանդիպմանը Ալիևը պատրաստվում է կտրուկ դնել «Զանգեզուրի միջանցքի» հարցը․ «Հրապարակ»

Մեր տեղեկություններով, ըստ նախնական պայմանավորվածությունների` օգոստոսի 31-ին Մոսկվայում կայանալու է հերթական եռակողմ հանդիպումը՝ Ալիև-Փաշինյան-Պուտին ձևաչափով: Ռուսական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն, այս հանդիպմանը Իլհամ Ալիևը պատրաստվում է կտրուկ դնել, իր խոսքով, «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Նա ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը հստակ կհայտարարի Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման, դրա տեղակայման, գործարկման և հարակից այլ հարցերի լուծման ժամկետը: […]

Ռուսները որոշել են այլևս չհանդուրժել ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը․ «Հրապարակ»

Իշխանության քիչ թե շատ սթափ շրջանակներում կարծում են, թե ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունը ՀՀ իշխանություններին ուղղված հերթական ապտակն է, որը հաջորդեց Հայաստանում ՌԴ դեսպանատան կողմից ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտային։ Դեսպանորդը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել։ Բարձրաստիճան դիվանագետը շեշտել է՝ […]

«Մասիսում ինքնասպան եղած Էդոյի էջն է»

Լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մասիսում ինքնասպան եղած Էդոյի էջն է   Պատերազմի կամավորներից է եղել։ Բոլորի մոտ դրական հիշվող Էդոն, ասում են, լրիվ փոխվել էր վերջին շրջանում, հատկապես պատերազմի դաշտից վերադառնալուց հետո . Ամուսնալուծվել էր վերջերս Երկու ձագ ուներ»։

էդվարդ Մարգարյանն ինքնասպան է եղել. Ոստիկանություն

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։   Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան  […]

Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել. «Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ: Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…» Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։ 

«Ինչ-որ սիրուն աղջկերք առաջարկում են ներդրումներ անել․․․ Ռադ արեք»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարճ՝ հիմա տարածվող խաբեությունների մասին։ «Գազպրոմ Արմենիայում» ներդրումների առաջարկով տեսանյութեր են պտտվում։ ՌԱԴ ԱՐԵՔ Ինչ-որ սիրուն աղջկերք Ինստագրամում առաջարկում են ներդրումներ անել, ինչ–որ ալգորիթմերի մասին են խոսում, արագ գումարների վրա տոկոս ստանալու հնարավորությունների մասին։ ՌԱԴ ԱՐԵՔ։ Առաջարկում են ձեր գովազդային հարթակին մուտք տալ Ֆեյսբուքում, դիմացը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված