15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար Սյունիքում. մեքենայում 5 հոգի կային

Հուլիսի 7-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է ընկել ձորը: Կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ”Մերսեդես” մակնիշի 33 OO 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (18-20 մ […]

Մխիթարյանը մեկնեց Գերմանիա /ֆոտո/

Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն այսօր Երեւանից ուղեւորվեց Գերմանիա, որտեղ պատրաստվում է պայմանագիր կնքել Դորտմունդի ”Բորուսիայի” հետ: Armsport.am-ի թղթակիցը Հենրիխին նկատել է Երեւան-Վիեննա չվերթից առաջ: Մխիթարյանը բավական բարձր տրամադրություն է ունեցել, շփվել է բազմաթիվ ֆուտբոլասերների հետ, ինքնագրեր բաժանել եւ լուսանկարվել:  Հենրիխը հաստատել է, որ մեկնում է Գերմանիա, սակայն մեկնաբանություններ ֆուտբոլիստը կտա ավելի ուշ: Ըստ գերմանական […]

Հայաստանում Մեռելոց է, օրն՝ ոչ աշխատանքային

Երեկ Հայ Առաքելական եկեղեցին նշեց Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնը: Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է  հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Նշենք նաեւ, որ  2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, […]

Մեծցրին, մեծցրին, սակայն մի բան չփոխվեց.Ազնավուր /վիդեո, ֆոտո/

Մինչ “Ոսկե ծիրան”` Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական փառատոնի հանդիսավոր բացումը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ նրա “Աստղի” բացումը: Մոտենալով իր “Աստղին”՝ մեծ շանսիոնեն կտրեց ժապավենը եւ իր խորհրդանշական աստղը երկինք բարձրացավ ծափահարությունների ներքո: Ողջունելով բոլորին՝  Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց, որ ուրախ է՝ մեծ Հային Հայաստանում նորից տեսնելու համար: “Մեծցրին, […]

Աբովյանի քաղաքապետը ամսական 15 հազար դրամ չունի՞.վտանգված է թատրոնի գոյությունը

Թատերագիր Լեւոն Մութաֆյանը “Ֆեյսբուքի” իր էջում անդրադարձել է Աբովյանի թատրոնին: Ըստ գրառման, ընտանեկան բիզնեսի համար նոր տարածք ունենալու նպատակով, Աբովյանի քաղաքապետը՝ Գագիկ Ծառուկյանի  փեսան, փակում է մի հին ու ավանդույթներ ունեցող թատրոն: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Աշոտ Չթչյանը թերթերից մեկին ասել է. ,, Ամբողջ խնդիրը այդ 8 հոգին չեն, վիճակը շատ ավելի վատ է, այսինքն` նվազագույն […]

Ներկայացվեցին “Հայկական համայնապատկեր”-ի ֆիլմերը

  Մոտ երեք ժամից  Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա “Ոսկե ծիրան” 10-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: Դրան կնախորդի Ազնավուրի անվան հրապարակում Շառլ Ազնավուրի աստղի տեղադրումը: Իսկ մինչ այդ մամուլի ասուլիսում ներկայացվեցին “Հայկական համայնապատկեր” անվանակարգերում առաջադրված ֆիլմերը:   “Հայկական համայնապատկեր” անվանակարգում  ներկայացված Ջիվան Ավետիսյանի “Ընդհատված մանկություն” ֆիլմի պատմությունը  իրական է: Այն մի դրվագ […]

Մայրաքաղաքում նշվեց Վարդավառը /վիդեո/

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը այս տարի նշում է  հուլիսի 7-ին: Այն  հինգ տաղավար տոներից մեկն է եւ խորհրդանշում է Քրիստոսի այլակերպության հիշատակը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, օրը առավել բովանդակալից եւ հիշարժան դարձնելու նպատակով, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված են տոնական տարաբնույթ միջոցառումներ: […]

ՀԱԿ-ը հաստատեց հանձնաժողովների ղեկավար կազմերը

Հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է փոխնախագահ Արամ Մանուկյանը:  Նիստի ընթացքում փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ 2013թ. ամառային նստաշրջանի, ինչպես նաեւ ԵՄ ներկայացուցիչների հետ ասոցացման պայմանագրի նախաստորագրման շուրջ տեղի ունեցած քննարկումների, իսկ փոխնախագահ Արամ Մանուկյանը` Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի հետ համատեղ  Գյումրիում, Վանաձորում եւ Աբովյանում անցկացված երիտասարդական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի