25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի արոտավայրերը չեն տալիս

Սյունիքի արտովայրերն Իրանին վարձակալության հանձնելու հարց գյուղատնտեսության նախարարության օրակագում չկա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: ՛՛Ոչ, այդպիսի բան չկա, ընդհանրապես օրակագում այդպիսի բան  չկա՛՛,-նախարարի խոսքով՝ այդպիսի հարց ընդհանրապես չի եղել օրակարգում:

Սա այն ժողովուրդն է, որը պայծառ և լուրջ ապագա էր ուզում կերտեր …

“Ա1+” հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը արտագաղթի հիմնախնդիրներին առնչվող այսօրվա քննարկմանը նշեց, որ սկսած 2000 թվականից ինքը իրեն համարում է էմիգրանտ սեփական երկրում . “ Ես չեմ զարմանա, որ էմիգրացիան դիտարկվեր որպես սփյուռքից դեպի Հայաստան և ոչ թե հակառակը: Ես համարում եմ, որ ամենամեծ և ամենախայտառակ պատճառը ագրեսիվ ցինիզմն է, որը դրսևորում է մեր պառլամենտը, մեր […]

Ավետիք Բուդաղյանի երկու տարեկան աղջիկը ասում է՝ պապա … Henaran.am-ի թղթակիցը Բուդաղյանների տանն էր

“Իրանց դեմ ծուղակ էին սարքել: Միայն իրանց դեմ չէր կարում խոսեր մարզպետը: Ծուղակ էր սարքել, որ տաներ, վերացներ”,-Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ ասաց հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից սպանված գործարար Ավետիք Բուդաղյանի կինը՝ Անահիտը: Վերջինիս խոսքով, Սուրիկ Խաչատրյանը ՛՛միշտ նախանձում էր Բուդաղյան եղբայրներին՛՛: Անահիտի պատմելով, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո […]

Ի՞նչ պատահեց Ժիրայր Սեֆիլյանին /վիդեո/

”Սարդարապատ” նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին այլևս չեն սպառնում: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Երկու շաբաթ առաջ ”Նախախորհրդարանի” ներկայցուցիչ Գարեգին Չուքասզյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Սեֆիլյանի կյանքին սպառնացել են: Ինչպես նշեց Սեֆիլյանը, այդ հայտարարությունից հետո իրեն այլևս չեն սպառնում: Նա պատմեց, որ իրեն հեռախոսազանգերով էին վախեցնում: Ինչու Սեֆիլյանը չի ներկայացել ոստիկանություն, ինչու […]

՛՛Ովքեր են թալանչիները՛՛

Այսօր արտահերթ նիստում Ազգային ժողովը շարունակեց Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության վերաբերյալ քննարկումները: Պատգամավորները փորձում էին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից ճշտել, թե ինչու կառավարությունը չի դիմում դատախազություն՝ արձանագրված չարաշահումների հարցով, ինչպես կասեր Հովիկ Աբրահամյանը ՛՛ովքեր են թալանչիները՛՛:  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանը հարցեր չուղղեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին կամ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, բայց մտահոգ է: […]

Իշխանությունը ԱԺ-ում ՛՛զադնի՛՛ է տալիս

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում մեղադրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա նշեց, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետ է, և նրա գործողությունները Սահմանադրությամբ ու օրենքով են սահմանափակվում, սակայն քաղաքապետը չարաշահել է իր դիրքն ու իր լիազորությունները: ՛՛Երբ մարդը մի քանի տարվա մեջ հսկայական հարստություն ձեռք բերի, ուրախ կլինենք, երբ մեր քաղաքացին հարստանա մի քանի […]

Ուղեղների արտահոսք է

“Հանուն իրավական կամայականությունների” ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը գերադասում է խոսել փաստերով: Այսօր արտագաղթի ծավալները ու դրա հետևանքնները ուսումնասիրող քննարկմանը նա կիսվեց իր մոտեցումներով, որոնք ըստ իրեն՝ արդեն ապացուցված ճշմարտություններ են “ Արտագաղթը կա և շարունակվում է: 1990 թվականի տվյալներով ներառյալ փախստականներրը` Հայաստանում բնակվում էր 4 միլիոն մարդ: 2011 թվականի ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում մշտապես բնակվում […]

Սիրում են Արարատը, խմում միայն հայրենիքի ջուրը, բայց գնում են

” Իմ տպավորությամբ այսօր այս արտագաղթի  դեպքում Հայաստանի իշխանությունները գտնվում են տոտալ, ոչ ադեկվատ բնութագրման մեջ, ոչ ադեկվատ է վերաբերմունքը բոլոր խնդիրներին”,- արտագաղթի խորացման և դրա հեևանքների հետ կապված քննարկմանը կարծիք հայտնեց “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Արամ Կարապետյանի դիտարկմամբ արտագաղթը այսօր բաղկացած է 4 օբյեկտիվ և սուբյեկտիվ բաղադրիչներից.”Առաջին օբյեկտիվ բաղադրիչը սոցիալ-տնտեսական իրավիճակն է […]

՛՛Նախագահը, որ տեսնի պահանջարկ կա, հետ կնշանակի՛՛ . Գորիսում ստորագրահավաք է

Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը Գորիսում ստորագրահավաք է նախաձեռնել ի պաշտպանություն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի: Պաշտոնակատարը հավաքել է Գորիսի էլիտար մասին՝ մտավորականներ, ուսուցիչներ, արվեստագետներ, բժիշկներ, նաեւ գյուղապետեր եւ բացատրել, որ Խաչատրյանի փրկությունը եւ մարզպետ աշխատելը նրանց ստորագրությունից է կախված: “Բայց մենք չենք նշանակում եւ հետո ընտրովի էլ չի, որ ընտրենք”,-հարցրել է գյուղապետերից մեկը: “Նախագահը, որ տեսնի […]

Սեւանում մարդ է ջրահեղձվել

Հունիսի 17-ին, ժամը 14.00-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանի ՛՛Ջրահարս՛՛ լողափում մարդ է ջրահեղձվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:  Ժամը 14.21-ին փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված երիտասարդի դին:  Այս մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի