24 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

”Ֆեյսբուքը”-ը դառնում է աբսուրդի թատրոն

”ՖԲ”-ը գնալով դառնում է աբսուրդի թատրոն…Այն վերածվում է հարթաուղեղային, մակերեսային, հայհոյանքի, թույնի, ագրեսիայի, անդաստիարակության արտահայտման մի հարթակ…Լուրջ, կարևոր, օրախնդիր թեմաները մատնվում են անուշադրության, կպնելով նրանց մարմնի վերևի հատվածին “ռիկաշետով” իջնում երկու ոտքերի արանքը … Կամ քաղաքական զոմբիների, հասարակության թերմացքի, կյանքում ոչ մի բան չարած, անգամ մի ծառ չտնկած, չաշխատած, չստեղծած, վաստակ չունեցող ամեոբաների, հողաթափիկների կողմից […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Վարդաշենի հանրակացարանում ապրող բնակիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Վարդաշենի հանրակացարան: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը նշել է, որ տեղյակ է առկա խնդիրներին, և Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում հետզհետե լուծում է տրվելու նաև այստեղ ապրող բնակիչների կողմից բարձրացվող հարցերին. “Երևանի առջև այսօր 20-25 տարիների խնդիրներ կան ծառացած: Ու տրամաբանական է, որ դրանք ընդամենը մեկ տարում […]

Թե՞ ընկեր Լևոնի դեմ բողոքել չէր կարելի

Քաղաքագետ Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ուսման վարձերի բարձրացման դեմ ՀՅԴ ”Նիկոլ Աղբալյան” ուսանողական միության ծավալած շարժմանը: ”Մի հարց եմ ուզում տամ, թեև կարծում եմ հարցս հռետորական է լինելու։ Հետաքրքիր է Լևոն Մկրտչյանի ԿԳ նախարարության տարիներին (եթե չեմ սխալվում պարոն Մկրտչյանը երեք անգամ եղել է ԿԳ նախարար) երբեք ուսման վարձերը չե՞ն թանկացել, որ […]

Ընդդիմությունը քնած է` “սրտակեղեքիչ պաչիկ”-դուբինկա`

”Ազատամարտիկները բողոքում են՝ չլուծված սոցիալական խնդիրների տակ կքած, ուսանողներն ընդվզում են՝ կրթությունը ՙէլիտար՚ վերածած կառավարության դեմ, Փակ Շուկայի մոտ եւ Կոմիտաս 5-ում լոկալ մարտեր են՝ դուբինկեքով եւ ՙսրտակեղեքիչ՚ պաչիկներով: Իսկ մեր ընդդիմությունը խոր քնի մեջ է՝ մեղր կերած ամվրդով արջի պես…”: Գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան հանրագրում:  

Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

Էրեբունի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին նախ հանդիսավորությամբ բացել է Արցախի 10 և 18 հասցեների բակերը: Քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքներն այսօր այլևս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար […]

Սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի զեղչ. Ա. Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին: Նախարարի նամակում մասնավորապես նշվում է. “ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական բաժիններում սովորող սիրիահայ ուսանողների համար սահմանել ուսման վարձավճարի 50% զեղչ, իսկ բուհում սովորողների համար` ուսման վարձավճարի չափը սահմանել 2012-2013 ուստարվա համար ՀՀ քաղաքացիների համար սահմանված վարձավճարի չափով: Սիրիայի բուհերից […]

Սպասվում են տեղումներ

Օգոստոսի 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-ին կնվազի 1-2, արևելյան շրջաններում 3-4 աստիճանով, […]

Եկեք փորձենք.ամառային ճամբար

«Եկեք փորձենք» /«Let’s try!»/ երիտասարդական ամառային ճամբարը համախմբել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 50 երիտասարդի օգոստոսի 25-ից 30-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են երեք երկրների համակարգող կազմակերպությունների կողմից՝ մասնակիցների հետաքրքրվածությունը հաշվի առնելով: «Եթե Եվրոպայում երիտասարդական միջազգային համագործակցությունը բավականին զարգացած է, կովկասյան երկրներում մենք դեռեւս խնդիրներ ունենք: Երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու ակումբները համապատասխան տեղեկություն չունեն […]

Գյումրի.արտագնա աշխատանքի դառը պտուղները /վիդեո/

Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետեւանքները, այդ թվում եւ՝ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների եւ բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ու տնակային ավանում հանդիպում ես նաեւ ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների: “Շիրակ կենտրոնի” պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումից հետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից […]

Մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմը

Ֆրանսիայում Իսի լե Մուլինոյի իր տանը օգոստոսի  27-ի երեկոյան մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան): 168.am-ի Փարիզի աղբյուրները փոխանցում են, որ հանրահայտ նկարիչը կյանքի վերջին րոպեներին շրջապատված է եղել հարազատներով: Մահվանից  վայրկյաններ առաջ նա դիմել է դստերը` Քրիստինային եւ ասել. “Ես հեռանում եմ…”: Նույն աղբյուրի համաձայն,նկարչի հուղարկավորությունը տեղի կունենա Ֆրանսիայում, շաբաթ օրը:  Շարունակությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված