04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պլանային դիտարկում շփման գծում

Նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:  Շփման գծի հակառակ […]

Վարչապետը զարմացավ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ”Գովազդի մասին” օրենքում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծի համաձայն այսուհետ կարգելվի Ծխախոտի գովազդը:  Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների գովազդի սահմանափակումները չեն տարածվում դրա արտադրատեսակների մասնագիտացված հրատարակությունների վրա, որոնք նախատեսված են բացառապես ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված առևտրի սրահներում տեղադրելու համար, ծխախոտի կամ ծխախոտային արտադրանքի առանձնացված ձևով մասնագիտացված […]

Մայրաքաղաքում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առեւտուրը

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների  և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության  աշխատակիցների հետ: Քննարկվել են մայրաքաղաքաքի տոնական ձևավորման աշխատանքներում տնտեսվարող սուբյեկտների մասնակցությանն ու Ամանորին բացօթյա անօրինական առևտրի կանխմանն առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս […]

Կինը վառարանում վառել է երկու տարեկան երեխային

Նիժեգորոդյան շրջանում կինը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, իր երկու տարեկան երեխային այրել է վառարանում, տեղեկացնում է ЕвроСМИ-ն: Ոստիկանության տվյալներով` տղամարդը դիմել է ոստիկանություն եւ ասել, որ գտել է իր որդու այրված դին: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ երեխայի մայրը որդու հետ հյուր է գնացել, որտեղ էլ անհայտ պատճառներով այրել է նրան վառարանում: Տանը բացի կնոջից […]

Բաց նամակ Աշոտյանին

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները բաց նամակ են հղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերի միավորմանը և վերանվանմանը որպես Գյումրու արվեստի ակադեմիայի ԵԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ուսանողները դեմ են Գյումրու արվեստի ակադեմիա ՊՈԱԿ-ի ստեղծման նախագծին և դրա հիմնավորմանը` […]

Պայթյուններ կառավարության մոտ. կուտակային թոշակը՝ փուչիկ է /լրացված/ֆոտո/վիդեո/

Այս պահին կառավարության շենքի դիմաց մոտ հարյուր քաղաքացի բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակի օրենքի: Նրանք մեջբերելով այլ երկրների փորձը՝ գտնում են, որ այդ օրենքը Հայաստանի համար կարող է դառնալ ՛՛թալանի նոր տարբերակ՛՛: Բողոքավորները ցույցի են եկել փուչիկներով, որոնց վրա 10% գրառում կա եւ պարբերաբար դրանք պայթեցվում են: Ըստ նրանց, այդ օրենքը փուչիկ է եւ […]

Դավութօղլուն չի շտապի Հայաստան. թուրքագետ

Վերջին շրջանում տարածաշրջանում Թուրքիայի դիրքերը բավական թուլացել են: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Ըստ նրա` վերջին շրջանում շրջանառվող այն խոսակցությունները, որ Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ արդյունք են հենց Թուրքիայի` տարածաշրջանում վարկանիշի անկման: “Թուրքիան փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը իր վարած քաղաքականությունից Մերձավոր Արեւելքում` […]

Սպիտակ-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհվել է երեք ուղևոր

Նոյեմբերի 20-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել ”ՎԱԶ-2105” և ”ՎԱԶ-2101” մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով ”ՎԱԶ-2105”-ի ուղևորը` 1956 թ. ծնված Սիմոն Հարությունյանը, և ”ՎԱԶ-2101”-ի 2 ուղևորները` 1963 թ. ծնված Վարուժան Գալստյանը և 1963 թ. ծնված Արտյոմ Հովհաննիսյանը, տեղում մահացել են, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Վանաձորի երկու բուհ-երի ճակատագիրը

Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԿԳՆ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում Վանաձորի երկու բուհ-երի՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի և ՀՊՃՀ-ի վանաձորյան մասնաճյուղի միավորման գործընթացը: Նախարարը հայտնեց, որ երեկ եղել է երկու բուհ-երում էլ: ՛՛Շատ կոնստրուկտիվ էին հանդիպումները՛՛,-ԿԳ նախարարի խոսքով՝ ինքը լսել է Պոլիտեխնիկի և ՎՊՄԻ-ի դասախոսների մտահոգությունները: Աշոտյանն ընդգծեց, որ այնտեղ հասկանում են, […]

Դավութօղլուն անդրադարձել է Հայաստանի հրավերին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան հրավիրվելուն եւ նշել է, որ դա սովորական արարողակարգային հրավեր է, եւ պետք չէ դրան հատուկ ուշադրություն դարձնել, գրում է թուրքական “Միլլիյեթ”-ը։ Նա նշել է, որ իրենց ցանկությունը, գաղափարն ու տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն է եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խնդիրների լուծումը: Դավութօղլուն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված