02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի թիվ 8 եւ Մոսկվայի 1305 դպրոցները կհամագործակցեն տարբեր ծրագրերի շրջանակում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոց: Այցի հիմնական նպատակը Երևանի և Մոսկվայի քաղաքապետերի ստորագրած համագործակցության ծրագրի շրջնակում գործակցության հաստատումն ու զարգացումն է երկու մայրաքաղաքների Կենտրոն վարչական շրջաններում գտնվող դպրոցների միջև: Այս ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արա Սադոյանի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Ֆուերի հանդիպման ժամանակ:

Դպրոց այցի շրջանակում Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Նատալի Ստեփանյանը և   Մոսկվայի թիվ 1305 միջնակարգ դպրոցի տնօրեն Օլգա Մորոզովան կնքել են համագործակցության պայմանագիր: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է երկու դպրոցների ուսուցիչների և աշակերտների միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացում, փոխայցեր, հեռուստակամուրջներ և մի շարք այլ ծրագրեր:

Տնօրենի ուղեկցությամբ Արա Սադոյանն ու Նատալի Ստեփանյանը նաև շրջել են դպրոցում և ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպմանը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ