22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ս. Սարգսյանի փոխարեն Րաֆֆին լիներ, էպոսագետը, թե Տեր-Պետրոսյանը…/վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ով էլ լիներ նախագահ Սերժ Սարգսյանի փոխարեն, սեպտեմբերի երեքին նույն որոշումն էր ընդունել` միանալ Մաքսային միությանը: ”Լիներ Սերժ Սարգսյանը, թե այլ նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նա այն որոշումն էր ընդունելու, որ ընդունել է նախագահը, այլ ելք չկա”,-այսօր ասուլիսում ասաց Իսկանդարյանը: Դրա պատճառն այն է, որ այն կոնֆլիկտը, որն ունի Հայաստանն Ադրբեջանի հետ, դեռ շարունակվում է և այդտեղ մեր անվտանգությունը ապահողով կառույցը ՀԱՊԿ-ն է: 

Քաղաքագետը շեշտեց, որ այն զենքերը, որոնք Ադրբեջանւ շատ մեծ գնով է ձեռք բերում, Հայաստանին երբմեն անվճար կամ շատ ավելի էժան գներով են տրվում, իսկ եթե Հայաստանն ընտրեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ՄՄ-ի փոխարեն, ապա ՌԴ նախագահի հաջորդ այցը կրկին դեպի Ադրբեջան կլիներ ու այնտեղ կհայտարարվեր, որ մեծ քանակությամբ զենք է վաճառվել Ադրբեջանին:

Բացի այդ Իսկանդարյանը նկատեց. ”Ժողովրդավարությունից չեն կրակում, զենքով են կրակում”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ