18 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Ստացել են իմ նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու պատվեր” /վիդեո/

Քաղաղացիական ակտիվիստ,  «Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին այսօր նորից հրավիրել էին հատուկ քննչական ծառայություն: Կոմիտաս 5 հասցեում շինարարության շուրջ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերի մասնակց`  Կիվիրյանը նշեց, որ կրկին անգամ  իրեն ծանուցել  են միայն նախորդ երեկոյան:

ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Արգիշտի Կիվիրյանը Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց.”Այսօր վերջապես ինձ տրամադրվեց իմ դեմ հարուցված քրեական գործի պատճենները:Այսօրվանից իմ փաստաբանները կզբաղվեն այդ քրեական գործի մանրակրկիտ ուսումնասիրությամբ, որպիսի կարողանան ներկայացնել համապատասխան միջնորդություններ:Այսօր ակնհայտ դարձավ, թե ինչու անցած անգամ նախաքննությունը վերսկսվեց”,-նկատեց Արգիշտի Կիվիրյանը անդրադառնալովց 3 ոստիկանների հետ իր առերեսմանը, որին չնայած Կիվիրյանը չի մասնակցել, սակայն ոստիկանները միմյանցից տարբեր ցուցմունքներ են տվել:

“Երբ որ մարդը պատմումա ճշմարտությունը` ողջ կյանքը հիշումա դա, իսկ եթե մարդը զբաղվածա սուտը տարածելով` կեղծ ցուցմունք տալու ձևով մշտապես առաջանում են հակասություններ, այդ պատճառով էլ երեք ոստիկանների ցուցմունքներում առկա են հակասություններ և հիմա փորձում են, որ նախաքննական մարմինը դզմզի այդ հակասությունը”:

“Գործը փաստորոն կգնա դատարան : Մեզ 13-ին հայտնել են, որ գործը փակվել է, բայց 14-ին վերսկսվել է: Փաստորեն ստացել են իմ նկատմամբ քաղաքական հաշվեհարդար տեսնելու պատվեր և այս ձևով գործ են սարքում”,-հավելեց Կիվիրյանը:

Այս անգամ նորից ՀՀ գլխավոր դատախազության մոտ կազմակերպվել էր խաղաղ ակցիա` ի պաշտպանություն Արգիշտի Կիվիրյանի: Ակցիայի մասնակից Ֆելիքս Հայրապետյանը նկատեց, որ եթե Կիվիրյանը պատասխանատվություն կրի նշանակում է Հայաստանում կավելանա ևս մեկ քաղբանտարկյալ:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետով՝ հանցագործության մասին սուտ մատնության համար: Արգիշտի Կիվիրյանը նշել էր, որ ոստիկանն իր նկատմամբ բռնություն է կիրառել: Սա ՀՔԾ-ն դիտել է որպես սուտ մատնություն:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ