11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետը նախարարներից պահանջեց քարտերով գնումներ կատարել

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, հաստատել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ 2013թ. պետբյուջեով նախատեսված միջոցների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները: Բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, գործուղման ծախսերն ու կրթաթոշակները կհատկացվեն  բանկային վճարային քարտերին փոխանցման միջոցով, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որոշ ծախսեր կատարել վարկային քարտերի միջոցով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին հորդորել է, որպեսզի նրանց ղեկավարած նախարարությունները և գերատեսչությունները գնումներն իրականացնեն կորպորատիվ քարտերով, պարզեցված ընթացակարգով: Այդպես վարվելու դեպքում հնարավոր կլինի հրաժարվել կանխիկ գործարքներից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ