09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Ազատ դեմոկրատները՛՛ դատապարտում է ոստիկանության գործողությունները

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ակտիվիստներին բերման ենթարկելու փաստըԱյսօր առավոտյան պաստառներ փակցնելու ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոն և Շենգավիթի բաժանմունքներ: Բերման ենթարկվածների թվում է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը: Ակնհայտ է, որ ոստիկանության գործողությունների նպատակը այսօր ժամը 13-ին նախատեսված ընդդեմ Հայաստանի Մաքսային միության անդամակցության երթը և բողոքի ակցիան խափանելն է, ինչը […]

Նախագահները դեռ չեն ժամանել. Գյումրիում սպասում են /ֆոտո/

Ինչպես արդեն հայտնի է, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մեկնարկում է ՌԴ նախագահի պետական երկօրյա պետական այցը Հայաստան:  Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյումրիում քիչ հետո կմեկնարկի  հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը՝ “Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն” խորագրով: Հյուրերի թիվը հասնում է մոտ 500-ի,  այդ թվում՝ ՀՀ եւ ՌԴ իշխանությունների կենտրոնական տարածաշրջանային, ինչպես նաեւ ոչ պետական մարմինների ներկայացուցիչներ, […]

ԱԺ նախագահն անդրադարձավ ձերբակալված ակտիվիստներին

Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որառավոտյան բերման ենթարկված քաղաքացիներըփորձել են բնակելի շենքերի շքամուտքերում պաստառներ փակցնել, ինչը հասարակական կարգի խախտում է: “Երեք ժամվա ընթացքում կպարզվի եւ նրանք թերեւս ըստ օրենքի՝ ազատ կարձակվեն: Սա ի գիտություն մեր մտահոգված գործընկերների”,- ասաց Հ. Աբրահամյանը՝ պատասխանելով ընդդիմադիր գործընկերներին, որոնք նիստի մեկնարկին բարձրացրին ՌԴ նախագահ Պուտինի այցին ընդառաջ […]

Ցուցարարները փակել են ԱԺ մուտքը /լրացված, վիդեո/

Ազգային ժողովի դիմաց քիչ առաջ մեկնարկած քառօրյա նիստին զուգահեռ ԱԺ-ի դիմաց մոտ 200 հիմնականում երիտասարդներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` ՛՛ոչ՛՛ ասելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նրանք պահանջում են հարցը ներառել ընթացող նիստի օրակարգում, եւ գտնում են, որ Ազգային ժողովում ժողովրդի պատվիրակները` պատգամավորները, օրենքն ընդունելուց առաջ պետք է հաշվի նստեն ընտրողների հետ: Նրանք պատրաստվում են […]

Ինչ պատահեց Զարուհուն

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այս քառօրյայի առաջին նիստում ստիպված էր անջատել “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջանյանի խոսափողը: Վերջինս հայտարարության փոխարեն անդրադարձավ հայ-թուրքական արձանագրությունների հարցին: -Մի շեղվեք օրակարգից, տիկին Փոստանջյան, ստիպված եմ անջատել խոսափողը,-ԱԺ փոխնախագահի դիտողությանը, հետաքրքիր է, որ Փոստանջյանը հանգիստ արձագանքեց՝ այս անգամ աղմուկ չբարձրացրեց եւ համակերպվեց լռելուն:

Պարոն Աբրահամյան, դուք շատ բան չգիտեք. ԱԺ նախագահը կդիմի իրավապահներին

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նոր պատգամավոր ունեն՝ ՕԵԿ խմբակցությունից Լեւոն Դոխոլյան: Նիստին մասնակացում է 123 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առավոտյան քաղաքացիներ են բերման ենթարկել, քանի որ դեմ են արտահայտվել ՌԴ նախագահի քաղաքականությանը: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նույնպես անդրադրձավ նույն հարցին՝ նշելով, որ հարիր չէ այս […]

՛՛Գողական՛՛ աշխարհում ոչնչացնում են իրար. Դեդ Հասանի ժառանգորդը կնստի ՛՛աթոռին՛՛

Քրեական աշխարհի հեղինակություն, ՛՛օրենքով գող՛՛ Դեդ Հասանի մահից հետ ՛՛գողական՛՛ աշխարհի 126 ներկայացուցիչ է սպանվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:  ՛՛Դեդ Հասանի մահվանից հետո երկու կողմերից էլ շատ մարդ է սպանվել: Այդ հակամարտությունը սկսվել է դեռևս Դեդ Հասանի և Տարիել Օնիանի միջև, որոնց միջեւ հիմնական հակամարտությունը մեծ-մեծ փողերն են, հատկապես Սոչիում […]

Մինչ Պուտինը կժամաներ, Սերժ Սարգսյանը բացեց /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում ներկա է գտնվել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող “Միացյալ Խաչ” հուշարձանի բացման արարողությանը: Այն բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ “Օրհնյալ է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը”, Մոսկվայի 850-ամյակի […]

Իրարանցում մետրոյի մարշալ Բաղրամյան կայարանում. մարդիկ խուճապահար դուրս են վազել

Քիչ առաջ միջադեպ է արձանագրվել Երևանի մարշալ Բաղրամյան մետրոյի գետնանցումում: Իրարանցում, ծուխ և տեղադրված ականի մասին բղավելով՝ մարդիկ խուճապահար դուրս են վազել: Ոստիկանական և փրկարարական ծառայությունները շտապ  մարդկանց տարհանել են տարածքից: Քիչ առաջ Henaran.am-ը տեղեկացավ, որ գետնանցումում հասարակ ծխացող սարք է եղել ընդհամենը. սա թերեւս ևս բողոքի մի ձև է ՌԴ նախագահ Պուտինի այցին ընդառաջ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի